Yerevan, 27.November.2026,
00
:
00
BREAKING

Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները

SOCIETY

Երևանի փողոցներում երբեմն բավական է երկու մեքենայի թեթև բախումը, որպեսզի մի քանի րոպեում երթևեկությունը կաթվածահար լինի։ Վարորդները սպասում են վթարի հանգամանքների պարզաբանմանը, ապահովագրական գործընթացների ավարտին, իսկ այդ ընթացքում առաջացած խցանումը տարածվում է հարակից փողոցների վրա՝ վերածվելով ժամեր տևող երթևեկային խնդրի։ Թեև ճանապարհատրանսպորտային պատահարները մայրաքաղաքի խցանումների միակ կամ հիմնական պատճառը չեն, դրանց հետևանքով առաջացող լրացուցիչ ծանրաբեռնվածությունը հատկապես զգալի է դառնում արդեն իսկ գերծանրաբեռնված փողոցներում։

Խնդրի կարգավորման համար օրենսդրական մեխանիզմներ նախատեսված են․ մասնավորապես, թեթև պատահարների դեպքում գործում է ճանապարհի արագ ազատման՝ 20 րոպեի պահանջը։ Սակայն հարցն այն է, թե որքանո՞վ է այս կարգավորումն արդյունավետ գործնականում, եթե վարորդները հաճախ չեն կարողանում սահմանված ժամանակում ավարտել անհրաժեշտ գործողությունները և շարունակում են մնալ երթևեկելի հատվածում։

ԱՊՊԱ բյուրոյի խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի գնահատմամբ՝ ՃՏՊ-ները որոշակի հատվածներում լրացուցիչ ծանրաբեռնում են երթևեկությունը, սակայն դրանք Երևանի խցանումների հիմնական պատճառը համարել չի կարելի։ Նրա խոսքով՝ 20 րոպեի մեխանիզմն էլ գործնականում դժվար իրագործելի է, քանի որ պատահարի մասնակիցները մինչև մեքենաները հեռացնելը պետք է հստակեցնեն մի շարք հանգամանքներ։

«Այդ օրենքը կյանքի կոչված է, բայց կիրառելի չէ։ Պատահարի ժամանակ վարորդների միջև բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նույնիսկ եթե երկու կողմն էլ համաձայն են ինքնուրույն գրանցել պատահարը, մինչև ապահովագրական ընկերությունների հետ անհրաժեշտ գործողություններն իրականացնելը, վնասները պարզելը և գործընթացը կազմակերպելը՝ 20 րոպեից ավելի ժամանակ է անցնում։ Այդ ամբողջ գործընթացը սահմանված ժամանակում տեղավորելը շատ դժվար է»,- նշում է Քեյանը։

Այսպիսով՝ խնդիրը միայն վարորդների անտեղյակությունը կամ ճանապարհը չազատելու ցանկությունը չէ։ Հարց է առաջանում՝ արդյոք սահմանված ժամկետը համապատասխանում է իրական ընթացակարգերին, և արդյոք հնարավոր է վերանայել դրանք այնպես, որ ապահովագրական գործընթացը չվերածվի քաղաքի երթևեկության լրացուցիչ խոչընդոտի։

Այդուհանդերձ, Քեյանի համոզմամբ՝ անգամ ՃՏՊ-ների հետևանքով առաջացող խցանումների վերացումը բավարար չի լինի Երևանի երթևեկությունը էապես բարելավելու համար։

Իսկ որոնք են երևանյան արդեն սովորական դարձած բարձր բալանոց խցանումների հիմնական պատճառները, Քեյանի գնահատմամբ՝ գործոնները մի քանիսն են՝ երթևեկության ոչ արդյունավետ կազմակերպումը, հանրային տրանսպորտի ոչ բավարար գրավչությունն ու այլընտրանքային տեղաշարժի հնարավորությունների սահմանափակությունը։

«Քաղաքապետարանը տարիներ առաջ պնդում էր, որ  Երևանում կարողանատեղիները թանկացնենք, խցանումները կթեթևանան, թանկացրեցինք՝ երկու տարի չթեթևացավ։ Այսինքն, հինական պատճառը կայանատեղիները չէին, որը որ պետք է կարգավորվեր, հիմա էլ օրենք է ընդունվում, որ երկրորդ գիծ կայանածների տուգանքը բարձրացնեն, բայց դա էլ չի պատճառը: Հիմնական պատճառը երթևեկության սխալ կազմակերպումն է։ Պետք է քաղաքային իշխանությունները մասնագետներ ներգրավեն, որպեսզի երթուղիները ճիշտ կազմակերպվեն։ Բացի այդ, անհրաժեշտ է բարելավել հանրային տրանսպորտը և ստեղծել այլընտրանքային տեղաշարժի հնարավորություններ»,- ընդգծում է նա։

Քեյանի առաջարկներից մեկը քաղաքում հանրային տրանսպորտի համար անարգել երթուղիների ամբողջական ցանցի ձևավորումն է։ Նրա կարծիքով՝ առանձնացված երթուղիներից պետք է կարողանան օգտվել նաև համապատասխան կարգով լիցենզավորված տաքսի ծառայությունները, իսկ հեծանվորդների և ինքնագլորների համար ևս անհրաժեշտ են առանձնացված ուղիներ։

Նրա համոզմամբ՝ տրանսպորտային քաղաքականությունը չպետք է սահմանափակվի մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը բարդացնելով կամ վարորդների նկատմամբ տուգանքներն ավելացնելով։ Փոխարենը պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացին սեփական մեքենայից հրաժարվելու գործնական պատճառ կունենա։

«Պետք է այնպես անել, որ մարդն ինքը նախընտրի հանրային տրանսպորտը։ Եթե քաղաքային տրանսպորտը հարմարավետ լինի, և քաղաքացին կարողանա Ա կետից Բ կետ արագ ու մատչելի հասնել, նա գուցե այլևս մեքենայով չտեղաշարժվի։ Խնդիրը մարդկանց սահմանափակումների առաջ կանգնեցնելը չէ, այլ նրանց համար հարմարավետ այլընտրանք ստեղծելը:  Եվ վերջին երկարաժամկետ քայլը, միակողմանի փողոցները պետք է ընդլայնեն դեպի աջակողմյան երթևեկությունը: Սարյան փողոցը, տեսեք, դարձրել են միակողմանի, այդ փողոցը բավականին կարգավորվել է, հոսքն ավելի արագացել է»,- ասում է Քեյանը։

Մյուս կարևոր հանգամանքը վարորդական մշակույթն է։ Ըստ Քեյանի՝ խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը, լուսացույցի ազդանշանները չպահպանելը և այնպիսի խախտումները, որոնց հետևանքով վարորդներն իրենք են արգելափակում երթևեկությունը։

«Երբ վարորդը ծանրաբեռնված խաչմերուկ է մտնում՝ առանց հաշվի առնելու, որ այնտեղից դուրս գալու հնարավորություն չկա, ինքն է խցանում ստեղծում։ Երբեմն նման իրավիճակն ավելի մեծ խնդիր է առաջացնում, քան 20 րոպե տևող վթարը»,- նկատում է նա։

Քեյանի խոսքով՝ խնդրի երկարաժամկետ լուծումներից մեկը երթևեկության կանոնների ուսուցումը դեռ մանկապարտեզից և դպրոցից սկսելն է։ Նա կարևորում է նաև բալային համակարգի հետևողական կիրառումը՝ հատկապես կոպիտ խախտումների, ոչ սթափ վիճակում և արագության գերազանցմամբ մեքենա վարելու դեպքերում։

«Մենք մեխանիզմ ունենք այդ բալային համակարգով, որով օրինազանց վարորդներին անգամ զրկում էին վարորդական վկայականից, որը կատարվեց, սակայն նախորդ ընտրություններում մի մասը համաներվեցին, նորից վերականգնվեց իրենց վարորդական վկայականները։ Հիմա չգիտեմ այդ մեխանիզմը ինչի էր պետք ներդնել, ապա  նորից համաներում կիրառել։ Այդ մեխանիզմը աշխատում էր, այդ համակարգը բավական մեծ փոփոխություններ արեց, վկայականին զրկվեցին հատկապես այն վարորդները, ովքեր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա էին վարում, ընդ որում մահվան ելքով և ծանր վնասվածքների հասնող վթարների մեծ մասը հենց ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով է, երկրորդ պատճառը արագ երթևեկելն է»,- նկատում է Քեյանը:

Black Friday - 50% Off Unibank Card IssuanceNext Stop for Financial Literacy at Global Bridge Educational Complex: Idram and IDBankUcom Hosts Participants of FAST’s Generation AI Program Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New ScamOne Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17