Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր
POLITICSՀայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների հարկադիր կատարման ոլորտին նվիրված քննարկում, որի ընթացքում ներկայացվել են գործընկեր կառույցների գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող բարեփոխումները և համագործակցության հեռանկարները։
Համաժողովի շրջանակում Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլին ստորագրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի միջև 2027–2028 թվականների համագործակցության ծրագիրը։
Ծրագրի դրույթները բխում են երկու կառույցների միջև 2018 թվականին կնքված համագործակցության հուշագրի նպատակներից և միտված են գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
1
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
2
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
3
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
4
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
5
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards



