Yerevan, 28.November.2026,
00
:
00
BREAKING

Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ծանոթանալով Արցախի բռնի տեղահանվածների վիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին՝ աչք է զարնում մի կարևոր հանգամանք. կառավարությունն իր վարած քաղաքականությունը հիմնականում գնահատում է հատկացված գումարներով, տրամադրված հավաստագրերի քանակով և օգնություն ստացած մարդկանց թվով։ Մինչդեռ արցախցիներն այդ քաղաքականության արդյունավետությունը չափում են բոլորովին այլ չափանիշներով՝ տանիք ունենալու, մասնագիտությամբ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությամբ։ Եվ որքան ավել ի տպավորիչ են դառնում իշխանական հաշվետվությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ երկու իրականությունների միջև բացված անդունդը։

Այդ անդունդը երևում է կոնկրետ մարդկանց ճակատագրերում, որոնք դուրս են մնում վիճակագրության սահմաններից։ Ստեփանակերտում շուրջ կես դար որպես դեղագործ աշխատած ութսունամյա Էլեոնորան, որի դեղատունը ժամանակին քաղաքի միակ շուրջօրյա գործող դեղատունն էր, բռնի տեղահանումից հետո տարիքի պատճառով չկարողացավ նույնիսկ հավաքարարի աշխատանք գտնել։

Սկզբում ընտանիքը բնակարան էր վարձակալում ամսական 150 հազար դրամով, սակայն տանտիրոջ կողմից վարձավճարը 200 հազար դրամի հասցնելուց հետո կանգնեց անօթևան մնալու վտանգի առաջ։ Էլեոնորայի՝ երեք պատերազմի մասնակից հիսունամյա որդին ծանր թոքաբորբով և սրտային անբավարարությամբ հիվանդանոց տեղափոխվելուց հետո տասներկու օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում, իսկ մայրն այդ ամբողջ ընթացքում գիշերեց հիվանդանոցի միջանցքի նստարաններին։ Այժմ որդին ինքնուրույն քայլել չի կարողանում և վերականգնողական բուժման կարիք ունի, որի համար ընտանիքը միջոցներ չունի, իսկ օգնության ձեռք է մեկնել մի երիտասարդ կին։ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովին ուղղված՝ հանրակացարանում գոնե մեկ սենյակ հատկացնելու Էլեոնորայի խնդրանքները մնացել են անպատասխան կամ մերժվել են, իսկ քաղաքացիություն ստանալու գործընթացը վերածվել է բյուրոկրատական քաշքշուկի։

Պետական թվերի և իրական արդյունքների միջև եղած խզումն առավել ցայտուն դրսևորվում է բնակարանային ծրագրում, քանի որ հավաստագիրը դեռ բնակարան չէ։ Թեև 2023 թվականից ի վեր տեղահանվածներին աջակցելու նպատակով բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ բնակարանի հավաստագիր է ստացել 8643 ընտանիք, դրանցից օգտվել է ընդամենը 4911-ը, և 3732 հավաստագիր մնացել է չիրացված։ Դիլիջանում երեք տարի վարձով ապրող Օքսանա Շահամիրյանի ընտանիքը, որն Արցախում թողել է տունը, այգիները, ավտոմեքենաներն ու աշխատանքը, պետությունից ստացել է 20 միլիոն դրամի հավաստագիր, սակայն երեք ամիս շարունակ չի կարողացել ավարտել գործարքը՝ հիվանդ սկեսրոջ անունից փաստաթղթեր ստորագրելու համար դատարանի թույլտվության անհրաժեշտության պատճառով, ընդ որում՝ Արցախում հացի արտադրամասում նա ավելի բարձր աշխատավարձ էր ստանում, քան Հայաստանում։ Արցախից 25 տարեկանում հեռացած Սևակ Հարությունյանի երիտասարդ ընտանիքում Հայաստանում երեխա է ծնվել, սակայն փաստաթղթերը ձևակերպելուց հետո հասանելի դարձող 12 միլիոն դրամի հավաստագիրը բավարար չէ երեք հոգու համար բնակարան գնելու՝ առանց վարկի դիմելու, մինչդեռ Արցախում օրական քսան պարկ ալ յուր օգտագործող նրա հացի արտադրամասի փոխարեն Հայաստանում հիմնված նոր ձեռնարկությունն օգտագործում է ընդամենը մեկ-երկու պարկ։ Արթուր Բաբայանի դեպքում էլ բնակարանի վաճառողը պահանջել է 17 միլիոն դրամ, մինչդեռ բանկը գնահատել է 11,5 միլիոն, և բնակարանն ի վերջո վաճառվել է 18 միլիոն դրամով, իսկ մյուս տարբերակում բանկի գնահատած արժեքը վաճառողի պահանջած գնից պակաս է եղել 5,5 միլիոն դրամով, ու նրան առաջարկել են վարկ վերցնել կամ ոսկին գրավ դնել։

Իրավիճակը բարդանում է նաև փաստաթղթային խոչընդոտների պատճառով, որոնք ուղղակիորեն արգելակում են բնակարանային ծրագրից օգտվելու հնարավորությունը, քանի որ ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացիությունը պարտադիր պայման է։ Անուշ Աբրահամյանից երեք ամսից ավելի պահանջվել է խորհրդային ռուսերեն ծննդյան վկայականում «Աբրամյան» սխալ գրված ազգանունն ուղղելու համար, ինչի պատճառով ստիպված է եղել վերականգնել նաև ծնողների ծննդյան ու ամուսնության վկայականները, իսկ մոր՝ քաղաքացիության դիմումի քննությունը ձգձգվել է օրենքով սահմանված 90 աշխատանքային օրվանից ավելի։ Արթուր Բաբայանից մեկուկես տարի է պահանջվել քաղաքացիություն ստանալու համար, քանի որ պետական մարմինները պահանջել են 1988 թվականին Սումգայիթում սպանված հոր և 75-ամյա մոր ամուսնության վկայականը, ինչը ստիպված են եղել հաստատել դատական կարգով։ Իսկ 101-ամյա կնոջից պահանջել են 1918 թվականին ամուսնացած ծնողների ամուսնության, ինչպես նաև ծննդյան կամ մահվան վկայականները, որոնք մնացել են 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղում։ Օրենքով սահմանված 90 աշխատանքային օրվա փոխարեն այս «պարզեցված» ընթացակարգը վերածվում է նվաստացուցիչ քաշքշուկի, ինչի հետևանքով 115-140 հազար տեղահանվածներից 2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ քաղաքացիություն է ստացել ընդամենը շուրջ 40 հազարը՝ մոտավորապես յուրաքանչյուր երրորդը։

Աշխատաշուկայում արցախցիների ինտեգրման պատկերը նույնպես հեռու է բարեկեցիկ լինելուց, քանի որ գրանցված աշխատող լինելը չի երաշխավորում նախկին կենսամակարդակի վերականգնումը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2025 թվականի հունվարի 21-ը վարձու աշխատող կամ պայմանագրային եկամուտ ստացող է գրանցվել 28 737 տեղահանված, սակայն 2024 թվականի դեկտեմբերին նրանցից աշխատել է 21 824-ը, իսկ 6913-ը դադարեցրել է գործունեությունը, պետական կառավարման հիմնարկներում աշխատել է 3032 մարդ, իսկ անհատ ձեռնարկատեր է գրանցվել 1415 արցախցի։ Հայկ Խանումյանի գնահատմամբ՝ նախապատերազմյան Արցախի՝ 2019 թվականի պաշտոնական վիճակագրությամբ շուրջ 72 հազար տնտեսապես ակտիվ բնակչությունից 2026 թվականի մարտին Հայաստանում աշխատում էր մոտ 25 հազարը։ Իսկ HCAV-ի և Advanced Public Research Group-ի 2024 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 42,9 տոկոսն ունի աշխատանք, սակայն 68,5 տոկոսը վաստակում է ավելի քիչ, քան Արցախում, իսկ 79,4 տոկոսն ապրում է վարձով։ Տասնվեց տարի հայոց լեզու և գրականություն դասավանդած և երեք տարի բանկում հաշվապահ աշխատած Մարգարիտա Աբրահամյանը դասընթացներից ու վերապատրաստումներից հետո էլ աշխատանք չի գտել, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Ասրյանը ցածր աշխատավարձի և հայոց լեզվի, Սահմանադրության ու Աշխատանքային օրենսգրքի լրացուցիչ քննությունների պահանջի պատճառով ստիպված է եղել աշխատել հացի արտադրամասում և մթերային խանութում, իսկ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի երեսուն տարվա գործավար, 58-ամյա Մարինե Խաչատրյանը ռեստորանում սպասք լվանալուց հետո անցել է հրուշակեղենի արտադրամասի օրական տասնչորսժամյա ծանր աշխատանքի։

Սոցիալական աջակցության ժամանակավոր ծրագրերը ևս չեն լուծում արմատական խնդիրները, ինչի մասին դեռ 2025 թվականի հունիսի 20-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ բարձրաձայնել էին տեղահանվածները, որոնց թվում՝ ամսական 40 հազար դրամ աջակցությունից զրկված գործազուրկ և թոշակ չստացող Անահիտը, որի դուստրը միաժամանակ սովորում ու աշխատում էր։ Թեև 2026 թվականի հոկտեմբերի 29-ին կառավարությունը մինչև 2027 թվականի հունիս երկարաձգեց շուրջ 46 հազար շահառուի տրամադրվող աջակցությունը և մինչև 2027 թվականի դեկտեմբեր՝ մեկ անդամի հաշվով մինչև 55 հազար դրամ եկամուտ ունեցող 8600 կարիքավոր ընտանիքների հրատապ օգնությունը՝ ընտանիքի առաջին անդամին 40 հազար և յուրաքանչյուր հաջորդ անդամին 10 հազար դրամի չափով, հունվար-մարտ ամիսներին ամսական 30 հազար դրամի վճարումը գարնանը կրճատվելու է մինչև 15 հազար դրամ։ Միաժամանակ, չի լուծվում շուրջ 150 հազար տեղահանվածների քաղաքական ներկայացվածության հարցը. Արցախի վտարանդի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիել յանի վկայությամբ՝ տեղահանումից վեցյոթ ամիս անց Երևանի և Արցախի նախկին պետական կառույցների պաշտոնական շփումները դադարել են, և թեև Հայկ Խանումյանն առաջարկում է երկխոսություն պահպանել համայնքների և գյուղերի ղեկավարների միջոցով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ արցախցիներն իրենք պետք է որոշեն իրենց ներկայացուցչին, և իշխանությունը մերժում է զուգահեռ կառույցների հետ համագործակցությունը։

Ինչպես փաստում են այս ուսումնասիրությունը կատարած Հայկական հանրային տրիբունալի (armtribunal.com) վերլուծաբանները, այս պայմաններում Փաշինյանի խոստացած առաջիկա տասը տարիների՝ մինչև 2036 թվականը նախատեսված 800 միլիարդ դրամի ծրագիրը չի փարատում այսօրվա դաժան իրականությունը։ Առանց բնակարանի մնացած տարեց կնոջը սենյակ է պետք այսօր, ծանր հիվանդ որդի ունեցող ընտանիքին բուժման միջոցներ են պետք այսօր, իսկ գործազուրկ ուսուցչին՝ աշխատանք այսօր։ Քանի դեռ կառավարությունը կատարված աշխատանքը չափում է չոր թվերով, իսկ արցախցին՝ գլխավերևում տանիք չունենալու իրականությամբ, պաշտոնական հաշվետվությունների և մարդկանց կյանքի միջև բացված անդունդը չի վերանալու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank's Investor's Day: Exploring Armenian and Georgian Capital MarketsBlack Friday - 50% Off Unibank Card IssuanceNext Stop for Financial Literacy at Global Bridge Educational Complex: Idram and IDBankUcom Hosts Participants of FAST’s Generation AI Program Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New ScamOne Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with Unibank