Արտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYԵրևանի Ավան վարչական շրջանի կրթահամալիրներից մեկում 11-ամյա աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով երեխաներից մեկը քթի կոտրվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Ժամը 20։50-ի սահմաններում իրավապահները տեղեկություն են ստացել, որ կրթահամալիրից երեխային քթի ոսկրերի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը 11-ամյա աշակերտ է։ Նախնական տեղեկություններով՝ կրթահամալիրում նա վիճաբանել է իր համադասարանցու հետ, ինչի ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է նրա քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմվել են համապատասխան փաստաթղթեր։
Past.am-ը հետևում է անչափահասների մասնակցությամբ միջադեպի հանգամանքներին։



