Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
SOCIETYՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։
ՆԳՆ հաղորդմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակիցները նշված հասցեում փորձել են ծառեր հատել՝ համայնքապետի թեկնածուներից մեկի նախընտրական քարոզչական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով, սակայն ոստիկանների միջամտությամբ ծառահատումը կանխվել է։
Նույն օրը 47-ամյա, 64-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
1
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
2
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
3
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
4
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch
5
Black Friday - 50% Off Unibank Card Issuance



