Վավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով
SOCIETYՀայաստանում նոյեմբերի 1-ից ամբողջությամբ ներդրվել է նոր կենսաչափական փաստաթղթերի համակարգը։ Կենսաչափական նոր անձնագրերը և նույնականացման քարտերը տրամադրվելու են կենսաչափական տվյալների հավաքագրումից հետո` 14-րդ աշխատանքային օրը։ Փաստաթղթի պատրաստ լինելու մասին Դուք կծանուցվեք սահմանված կարգով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մինչև համապատասխան ծանուցումը ստանալը փաստաթուղթը չի համարվում պատրաստ՝ ստացման համար։
Կարևոր է իմանալ, որ հին փաստաթղթերը շարունակելու են մնալ վավեր։ Հին նմուշի անձնագրերը և նույնականացման քարտերը պահպանելու են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը։ Հետևաբար, փաստաթղթերը անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։ Եթե դիմել եք նոր կենսաչափական փաստաթղթի համար և ստացել այն, ապա Ձեր նախկինում գործող անձը հաստատող փաստաթղթերը ճանաչվում են անվավեր։
Նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը հնարավոր է ստանալ բացառապես այն սպասարկման կետից, որտեղ հանձնել եք Ձեր կենսաչափական տվյալները։ Փաստաթղթերը հնարավոր է ստանալ բացառապես անձամբ։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։ Աղբյուրը՝ «ՀայՓաս» ՓԲ ընկերություն։



