Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է
SOCIETYՆոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Միրաքյան փողոցի՝ թիվ 51 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էմիլիյա Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Վահրամ Թ․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
1
Black Friday - 50% Off Unibank Card Issuance
2
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
3
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch



