Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»
SPORTՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում կայացավ գոլառատ հանդիպում. «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրիի «Շիրակին» և զիջեց 2:4 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բամբա Մեսամբան՝ աչքի ընկնելով 6-րդ, 33-րդ և 64-րդ րոպեներին, իսկ «Շիրակի» չորրորդ գոլը 76-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը։ «Ուրարտուի» կազմում գոլերով պատասխանեցին Խարիտոն Այվազյանը՝ 10-րդ րոպեին, և Միգել Վելոսան՝ 68-րդ րոպեին։
Այս հաջողության շնորհիվ «Շիրակը» վաստակեց 20 միավոր և շրջանցեց մրցակցին՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ «Ուրարտուն» 19 միավորով նահանջեց 7-րդ տեղ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Black Friday - 50% Off Unibank Card Issuance
2
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
3
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch



