Եթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր Կամենդատյան
BLOGԱհա Վարչապետի աթոռին սոսնձվածը հայտարարում է, թե ընդդիմությունից վեց հոգի քվեարկելու են իր օգտին և հանրաքվեի գնալու օգտին։
Ասում է՝ քվեարկելու են։
Ես վստահ եմ՝ չեն քվեարկելու։
Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է։
Եթե այդ վեց հոգին չքվեարկեն քո օգտին, դու հրաժարական կտա՞ս։
Որովհետև եթե չքվեարկեն, հերթական անգամ ակնհայտ կդառնա, որ քո հայտարարությունը ոչ թե քաղաքական հաշվարկ էր, այլ դատարկ, մունդռիկ շանտաժ՝ սեփական ուժերի ու իրավիճակի նկատմամբ սխալ պատկերացումից ծնված։
Իսկ քաղաքական շանտաժ անող, իրականությունը սխալ գնահատող և սեփական հայտարարությունների պատասխանատվությունը չկրող մարդը վարչապետի կաբինետում անելիք չունի։
Վարչապետը պետք է լինի հաշվարկող, պատասխանատու և իր խոսքի տերը։
Եթե խոսքդ պայման է՝ կատարիր։ Եթե հաշվարկդ սխալ է՝ ընդունիր։ Իսկ եթե ոչ խոսքիդ տերն ես, ոչ հաշվարկիդ, ապա վարչապետի աթոռին մնալու բարոյական իրավունք չունես։
ևս մի կարևոր բան։Եթե այս շանտաժը և իբր վեց դավաճան ունենալը չստացվեն, ընդդիմությունը կհաղթի արտահերթ ընտրություններում։ Ջախջախիչ առավելությամբ։
1
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
2
Black Friday - 50% Off Unibank Card Issuance
3
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch



