Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ կապված World Liberty Financial կրիպտոարժութային նախագիծը նոր ճգնաժամի է բախվել․ հանգստյան օրերին դրա WLFI թոքենը 24 ժամում կորցրել է արժեքի կեսից ավելին, իսկ USD1 սթեյբլքոինը կարճ ժամանակով շեղվել է դոլարի նկատմամբ իր ֆիքսված փոխարժեքից, գրում է Bloomberg-ը։
Միաժամանակ նախագիծը նախկինում աջակցած միլիարդատերը կրկին քննադատել է այն։
WLFI-ի արժեքը նվազել է երկու ցենտից էլ ցածր՝ հասնելով պատմական նվազագույնին։ CoinGecko հարթակի տվյալներով, 2025 թվականի առավելագույն ցուցանիշի համեմատ թոքենն արժեզրկվել է մոտ 94%-ով։
USD1 սթեյբլքոինը, որի շուկայական արժեքը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար, կարճ ժամանակով էժանացել է մինչև 94 ցենտ, ապա վերականգնվել՝ գրեթե հասնելով մեկ դոլար նպատակային մակարդակին։
Ի տարբերություն սովորական կրիպտոարժույթների՝ սթեյբլքոինները նախատեսված են համեմատաբար կայուն գին պահպանելու համար, որն առավել հաճախ կապված է որոշակի արժույթի հետ։



