Գերմանիայում հայտնաբերվել է մ.թ.ա. IX դարի հազվագյուտ բրոնզե սուր. Bild
CULTUREԳերմանիայի Թյուրինգիա երկրամասի Բոթենհայլինգեն բնակավայրում հնագետները բրոնզի դարաշրջանի գերեզմանաբլրի պեղումների ընթացքում հայտնաբերել են հազվագյուտ բրոնզե սուր և նիզակի ծայրակալ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հայտնաբերված սուրը թվագրվում է մ.թ.ա. 880-800 թվականներով և պատկանում է բրոնզի ուշ շրջանին։
Թյուրինգիայի հուշարձանների պահպանության և հնագիտության պետական վարչության հնագետ Վոլկեր Նոյբեքի խոսքով՝ նման սրեր տարածաշրջանում մինչ այժմ հայտնի էին միայն գանձերի թաքստոցներից։ Գերեզմանները հաճախ թալանվել են, քանի որ բրոնզը մեծ արժեք է ունեցել։
Մասնագետի խոսքով՝ սուրը ոչ միայն շքեղ զարդարված առարկա է եղել, այլև իրական մարտական զենք։ Դրա վրա պահպանված խազերը վկայում են, որ այն օգտագործվել է մարտերում։
Սուրը նաև ժամանակին կոտրվել է, ապա վերանորոգվել։ Մարտական օգտագործման հետքեր են հայտնաբերվել նաև նիզակի ծայրակալի վրա։



