ՄԱԿ-ն սկսել Է ինքնաթիռներով հումանիտար օգնության փոխադրումը Սիրիա
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի ինքնաթիռներն հումանիտար օգնության առաջին խմբաքանակն են հասցրել Սիրիայի հյուսիս-արեւելքի Դեյր Զոր քաղաք, որն արդեն մի քանի ամիս է՝ պաշարել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքի մոտավորապես 200 հազար բնակիչներ պարենամթերքի սուր պակաս են զգում:
Կազմակերպության վերջին զեկույցում նշվում է պաշարվածների կենսապայմանների կտրուկ վատացումը եւ հաղորդվում թերսնման ծանր դեպքերի եւ սովից մահացության բարձր մակարդակի մասին:
Ինչպես Անվտանգության խորհրդին զեկուցել է ՄԱԿ-ի հումանիտար գործակալության ղեկավար Սթիվեն Օ՛Բրայենը, Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող քաղաքում ինքնաթիռից նետվել են 21 տոննա բեռներ՝ առաջին անհրաժեշտության իրերով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



