Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ժան Նշանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Սամվել Սարգսյանը և Վիգեն Ստեփանյանը բացահայտում են նոր՝ «Քարտ բլանշ» ֆիլմում իրենց կերպարները

PHOTO

Aysor.am-ը գրում է.

Օրեր անց Շանթ հեռուստաընկերությունը կմեկնարկի նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ՝ «Քարտ բլանշ»: Նախապես խոսել ֆիլմի հաջողության կամ ստացված լինելու մասին՝ իրական չէ, բայց այն, որ մեկ աշխատանքի շուրջ համախմբվել են ավագ սերնդի պրոֆեսիոնալները՝ փաստ է: Aysor.am-ը իր ընթերցողին արդեն ներկայացրել է ֆիլմին առընչվող մանրամասները, պրեմիերային ընդառաջ էլ իրենց մարմնավորած կերպարների մասին զրուցել է գլխավոր դերակատարներից մի քանիսի հետ:

Վիգեն Ստեփանյան (Արիս Առնաուտյան)

Սամվել Սարգսյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը և ես 4 ընկերների ենք մարմնավորում: Փորձեցի խաղալ մի կերպար, ով գնում է ցանկացած ռիսկի, խարդախության: Նույնիսկ խաղ է կազմակերպում, որպեսզի որոշ հարցեր պարզաբանի՝ կապված ընկերների հետ: Կարողանում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որն ինչ-որ չափով շարժում է ֆիլմի ընթացքը, տեսարանները զարգանում են: Ես փորձեցի խաղալ մեկին, ով երբեք չի կորցնում «քարտ բլանշի»՝ վերջին հնարավորության հույսը:

Ինչ վերաբերում է հերոսիս դրական կամ բացասական լինելուն, ասեմ, որ նույնիսկ երիտասարդ տարիներին մարդկանց չեմ բաժանել դրական կամ բացասականի: Ցանկացած դրական, ազնիվ մարդու մեջ թերևս կան նաև բացասական գծեր: Նաև, բացասական արարք գործող մարդն էլ միշտ ունի ինչ-որ դրական հատկություններ: Մարդը ոչ թե միագույն, այլ բազմագույն է: Համենայնդեպս, իմ մարմնավորած Արիսը բացասական մեկը չէ, չարության համար չի անում այդ ամենը: Պարզապես, նա մտնում է խոշոր ու մեծ մի խաղի մեջ:

Մինչ այսօր ես միայն մեկ սերիալում եմ նկարահանվել՝ «Կյանքի գինը»: Բազմիցս եմ ասել, որ ոչ թե դեմ եմ սերիալներին, այլ՝ այն մոտեցմանը, որ քեզ ներկայացնում են 10 սերիա ու ասում, որ շարունակական է: Դու չգիտես ընթացքը, զարգացումը: Չես իմանում, թե որպես դերակատար ո՞վ ես դու վերջապես, ի՞նչ ֆունկցիաներ ես կատարում: Հաճախ պարզվում է, որ բոլորովին ուրիշ մարդ էիր ու բոլորովին այլ ավարտ ես ունենում: Առավոտյան նկարում են, երեկոյան ցուցադրում: Դա շատ անկատար, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, ինչից ես աշխատում եմ հեռու մնալ: Ես պատրաստ եմ նկարահանվելու այն սերիալներում, որոնց սկիզբն ու ավարտը գիտեմ, կերպարիս անցնող ճանապարհը գիտեմ: Այդպես եղավ այս դեպքում, քանի որ սցենարիստը՝ Աստղիկ Սիմոնյանը, պրոֆեսիոնալ էր: Ես նախապես գիտեի, թե ով եմ լինելու և կարողացա լրջորեն աշխատել կերպարիս վրա: Պրոֆեսիոնալ ու արդեն վաղուց կայացած մարդիկ են նաև ռեժիսորներն ու խաղընկերներս, աշխատանքային կազմը: 

Ֆիլմին ցանկանում եմ հաջողություն: Իհարկե, դեռևս վերջնական, մոնտաժված տարբերակը չեմ տեսել, բայց կցանկանամ, որ հետաքրքիր բան ստացված լինի:

Ժան Նշանյան (Հայկ Ամիրխանյան)

Այս ֆիլմը հատկանշական է նրանով, որ այնտեղ ոչ մի սիրողական դերասան չի խաղացել, բոլորը պրոֆեսիոնալ դերասաններ են: Կերպարիս անունը Հայկ է, հանդես եմ գալիս ազգային անվտանգության գնդապետի դերում: Այդ անունն ընտրեցի ու նվիրեցի իմ մտերիմ ընկերոջը, ով ազգային անվտանգության գնդապետ էր: Նրան կորցրել եմ երկու տարի առաջ: Իհարկե, միայն անունն ու զբաղեցրած պաշտոնն են իրական, կերպարս ոչ մի կապ չունի նրա հետ:

Սամվել Սարգսյան (Էդմոն Սուրենյանց)

Շատ մանրամասներ չեմ ուզում բացել, միայն ասեմ, որ այս անգամ բոլորովին այլ կերպար եմ մարմնավորել: Մինչ այս՝ այս տեսանկյունից չեմ ներկայացել: Բայց մյուս կերպարներիս մի բանով նման է. բոլորը որոշել են, որ ինչպես միշտ՝ պետք է օլիգարխ խաղամ, ով ունի մեծ փողեր, մեծ հնարավորություններ, գինու գործարան… Դժվար է ամեն անգամ մի նոր օլիգարխ խաղալը, չգիտեմ:

Ինչ վերաբերում է կերպարիս բացասական կամ դրական լինելուն, ապա ասեմ, որ որպես կանոն մարդը միագույն չի լինում, հնարավոր չի, որ ամբողջությամբ սև կամ սպիտակ լինի...

Ռուդոլֆ Ղևոնդյան (Արտաշես Արամյան)

Կերպարս նուրբ զգացողության տեր անձնավորություն է, ոստիկանության գնդապետ, ով իր կյանքում կորուստ է ունեցել. կինն ամուսնալուծությունից հետո տղային վերցնելով՝ մեկնել է Ամերիկա: Բայց իրենց կապող հոգևոր մի կամուրջ կա, որով նա մխիթարվում և հպարտանում է. իր տղան էլ ԱՄՆ-ում դարձել է ոստիկան: Կերպարիս արյան մեջ է իր գործի ազնվությունը: Նա ոչ թե ուղղակի ոստիկան է, այլ ճշմարտություն որոնող պրոֆեսիոնալ է, փնտրող, գտնող, դատավճիռ կայացնող ոստիկան, ով անպայման հասնում է արդարության: Ամեն ինչ բացահայտում է ոչ թե հոտառությամբ, այլ զգացողությամբ: Իր կյանքում շատ բան է տեսել, հաճախ է ընկել այդպիսի մարդկանց մեջ, ովքեր կարողանում են վարպետորեն խաբել: Շատ բարի անձնավորություն է, իր գործում՝ պրոֆեսիոնալ: Նման մարդիկ օրինակելի են լինում:

Կերպարս բացասական է հանցագործ աշխարհի համար և դրական՝ քաղաքակիրթ մարդկանց համար (ժպտում է): Բայց ասեմ, որ կերպարիս տեսակը, հոգին այնպիսին է, որ հանցագործն էլ կզգա, թե ես ինչ եմ անում:

Ժան Նշանյան, Սամվել Սարգսյան, Վիգեն Ստեփանյան, Շաքե Թուխմանյան, Վիվյեն Բաստաջյան… Հրաշալի էր նման տիտաների հետ աշխատելը: Գրիգը «ռեժիսոր Գրիգոր Վահրամյան Ն.Մ.» մեր ժամանակների հետաքրքիր ռեժիսորներից է, ով հնարավորություն է տալիս դերասանին նախաձեռնող լինել: Սցենարիստ Աստղիկ Սիմոնյանն ամեն պահի զարմացնում էր: Չի կարելի լինել այդքան երիտասարդ ու այդքան լավը (ժպտում է): Մի խոսքով, հրաշալի խումբ էր, ուրախ կլինեի այսպիսի խմբի հետ աշխատանքս շարունակել: Սա այն դեպքն է, որ աշխատավարձի մասին չես էլ մտածում:

Այս ֆիլմը կարդարացնի բոլորի սպասումները: Այսօրվա գրեթե բոլոր ֆիլմերի պես այն մասին չի, որ բոլոր հայերը սրիկա են, վատն են և այլն… «Քարտ բլանշի» հիմքն արդարություն է: Մենք արել ենք ամենահնարավորը… Լավ, չաղ պատառ օրինակ ենք բերում, թող վայելի հեռուստադիտողը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan