Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանը կշարունակի կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ ՄԱԿ- ի հետ համագործակցությունը

SOCIETY

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել «2030 օրակարգի ֆինանսավորումը. Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրի կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարցերի շուրջ» քննարկմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարն իր ելույթում նշել է.

Ձերդ գերազանցություններ,

«Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են. մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված, մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար՝ ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար՝ առանց բացառության: Մենք պետք է միասնական և վճռական գործենք՝ բարելավելու ամենախոցելի խմբերի և համայնքների պայմանները, որոնք դրա կարիքն առավելագույնն են զգում:

Տիկնայք և պարոնայք,

2030 թվականին միտված օրակարգում միջազգային հանրությունը վերահաստատել է կայուն զարգացման և խաղաղության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջև առկա փոխկապակցվածությունը: Ճգնաժամային և արտակարգ իրավիճակներին մարդասիրական արձագանքը միջազգային հանրության նշանակալի ռեսուրսներ է կլանում և աստիճանաբար առավել մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհային օրակարգում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում: Միավորված ազգերի կազմակերպության համար շարունակում է առաջնային խնդիր մնալ իր հայեցակարգային, նորմատիվ և գործառնակա ն կարողությունների բարելավումը՝ ուղղված կանխարգելիչ հնարավորությունների կատարելագործմանը:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանում ՄԱԶԾ ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարումը, աղքատության կրճատումը, սահմանների համալիր կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և աղետների ռիսկի նվազեցումը: Անցյալ տարի ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման աջակցության երրորդ ծրագիրը. ռազմավարական մի փաստաթուղթ, որն ուղորդելու է մեր համագործակցությունը 2016-2020թթ. ժամանակահատվածում՝ արտացոլելով Հայաստանի տեսլականը և հանձնառությունը` բարելավելու իր բնակչության կենսական պայմանները:

Տիկնայք և պարոնայք,

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ընդունումը և դրա ներառումը «2030 օրակարգ»-ի մեջ կարևոր քայլ է՝ կայուն և ներառական զարգացման քաղաքականությունը խթանելու առումով: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքներում ընդգրկելու համար մի քանի շաբաթ առաջ Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: Կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքների բավարարմանն ուղղված միջազգայի ն պարտավորությունների իրականացմանը՝ «2030 օրակարգ»-ի համապարփակ գլոբալ հաշվետվողականության շրջանակներում: Այս մեխանիզմը պետք է վերաբերի բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ տարանցիկ երկրներին։

Այսօրվա մեր նստաշրջանի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերն ուղղակիորեն առնչվում են ընթացիկ զարգացման ծրագրերի համադրմանը, ոչ միայն «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին, նաև ավելի վաղ ընդունված մի շարք փաստաթղթերի` Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրին, Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրին և COP 21 պատմական համաձայնագրին:

Կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման խնդիրը համընդհանուր մոտեցում է պահանջում՝ ելնելով մի շարք տեսանկյուններից: Ենթակառուցվածքային և կայուն զարգացման նպատակով ներդրումները, ներառյալ՝ համադրված ֆինանսավորման միջոցով, կարևոր նշանակություն կունենան զարգացման հավակնոտ օրակարգի իրականացման գործում: Տարբեր նախագծերի իրականացմանն ուղղված ներդրումային գրավչության խնդիրը, պետական ու մասնավոր ֆինանսավորման ապահովումը կարևոր տեղ են զբաղեցնում մեր երկրի և միջազգային ֆինանսական կառույցների շփումներում:

Գլոբալ մակարդակով հետևողական քայլեր են անհրաժեշտ՝ ենթակառուցվածների համար ոչ բավարար ներդրումների խնդրիրը լուծելու նպատակով: Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ենթակառուցվածքների ֆինանսավորման բացը լրացնելու անհրաժեշտությունը ճանաչվել է որպես կարևոր առաջնայնություն: Ողջունելի է այդ միջազգային հանձնառությունը, այդ թվում՝ զարգացող երկրների պարագայում 1-1,5 տրիլիոն ԱՄՆ դոլարի պակասը լրացնելու իմաստով։

Կարևոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առևտրային ռեժիմներ։ Սրա վառ օրինակներից է այն, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը։

Հայաստանի համար ենթակառուցվածքային զարգացումը առաջնահերթություն է, որը պատշաճ կերպով արտացոլված է վերջերս ընդունված «Առաջիկա տասնամյակի հեռանկարային զարգացման ռազմավարության» մեջ: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի՝ դեպի ծով երաշխավորված մուտքը հարևան տարանցիկ երկրի միջոցով, ըստ էության, մերժվում է, բնական է, որ մենք մեր երկրի զարգացման համար առանցքային ենք դիտարկում շարժունակությունը և փոխադրումները:

Ադիս Աբեբայի գործողության ծրագրի պարտավորություններին համապատասխան՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրների միջև անհավասարությունները հաղթահարելու նպատակով պետք է խթանել օրենքի վրա հիմնված, բաց, թափանցիկ, կանխատեսելի, համապարփակ, ոչ խտրական և անաչառ բազմակողմ առևտրային համակարգերի ներդրումը: Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ դա կարող է նպաստել կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Տիկնայք և պարոնայք,

2016 թվականը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի իրականացմանն անդրադառնալու առաջին տարին է: Նախագահելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդում՝ Հայաստանը տրամադրված է շարունակել համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում՝ կայուն զարգացման նպատակների իրականացման և դրանց հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»:

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice