Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում զոհվածների քսան մարմին է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՆեպալում ինքնաթիռի կործանման վայրում զոհվածների քսան մարմին Է հայտնաբերվել: Այդ մասին, փետրվարի 25-ին հեռախոսով ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պոքարա քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Դիպակ Բարանը: «Գտնվել են զոհվածների քսան մարմիններ: Տեղում երկու ուղղաթիռ Է աշխ ատում: Դրանք զոհվածների մարմինները տեղափոխում են Բանու, որտեղից այնուհետեւ կտեղափոխեն Պոքարա»,-ասել Է նա:
Ավիաաղետի պատճառները դեռեւս պարզվում են: «Աղետի պատճառները պարզվում են, կատարվում Է հետաքննություն, առայժմ մենք ոչինչ ասել չենք կարող»,-հավելել Է Բարանը:
Tara Airlines ավիաընկերության ոչ մեծ ինքնաթիռը փետրվարի 24-ի առավոտյան ռադարների Էկրաններից կորել Էր Նեպալի լեռներում: Օդանավը մեկնել Էր Պոքարա քաղաքից եւ ուղեւորվել Ջոմսոմ քաղաք: Ինքնաթիռում եղել Է 23 մարդ, այդ թվում՝ քսան ուղեւոր, ներառյալ երկու երեխա, եւ անձնակազմի երեք անդամ: Ավելի ուշ օդանավի բեկորները հայտնաբերվել են Նեպալի արեւմտյան մասի Նյագդիի շրջանում:



