«Երեխայի սեռը չպետք է էական նշանակություն ունենա ...». Արփինե Իսրայելյանը` առաջնեկին սպասելու մասին
LIFEԴերասանուհի, ում կյանքը մեկ օրում փոխվեց: Դեր, որը ճակատագրական եղավ նրա համար: Հմուտ խաղի միջոցով հեռուստադիտողը նրա հետ ապրեց մի ամբողջ կյանք ու ճակատագիր: Դերասանուհի, ում կհիշենք «Որբեր» և «Աննա» հեռուստասերիալից:
Այսօր ձեզ ենք ներկայացնում գեղեցկուհի, դերասանուհի Արփինե Իսրայելյանի ընտանեկան երջանկության գաղտնիքը:
Դերասանուհին ամուսնացել է բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի հետ, ում հետ հանդիպել է «Որբերը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում:
«Ես ինքս իրատես անձնավորություն եմ և երբեք իդեալներ չեմ ստեղծում ինձ համար: Երբեք էլ չեմ ստեղծել, բնական է` միշտ էլ մտածում էի ինչպիսին կլինի, սակայն, բարեբախտաբար, նա այնպիսին է, ինչպիսին ես կուզենայի նրան տեսնել»:
Ամուսնությունից հետո նրա կյանքը լիովին փոխվեց: Որոշ ժամանակ նա հեռացավ հեռուստաէկրաններից և չէր նկարահանվում որևէ մի հեռուստանախագծում: Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում ամուսնությունից հետո, Արփինե Իսրայելյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է.
«Ես ինձ բացահայտեցի նորովի: Ամուսնությունից հետո ես դարձա էլ ավելի հոգատար, քան` կայի: Իմ մեջ բացահայտեցի նաև, որ խանդոտ եմ, սակայն բախտս բերել է. ամուսինս երբեք առիթ չի տվել իրեն խանդելու»:
Նշենք նաև, որ վերջերս համացանցը տարածվեց Արփինե Իսրայելյանի հղի լինելու մասին լուրերով:
Պատրաստեց Past.am-ը: