Ժնեւում միջսիրիական բանակցություններն սպասվում են մարտի առաջին շաբաթվա ընթացքում. աղբյուր
INTERNATIONAL NEWSԺնեւում Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների վերսկսումն սպասվում Է մարտի առաջին շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել Է սիրիական ընդդիմության աղբյուրը, որը մասնակցել Է բանակցությունների նախորդ փուլին:
«Մեր տվյալներով՝ գործընթացի վերսկսման մասին կհայտարարվի մարտի հենց սկզբին,-ասել Է նա:- Իսկ առաջին շաբաթվա ընթացքում սպասվում են բուն կոնսուլտացիաները»:
Բանակցությունների նախորդ փուլը Ժնեւում ավարտվել Է անարդյունք: Հունվարի 29-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան միայն երկու անգամ Է Ազգերի պալատում հանդիպել կառավարության պատվիրակության հետ: Ընդդիմությունը, որը ներկայացված Էր Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի կողմից, միայն մեկ անգամ Է ժամանել ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքի կենտրոնակայան, ինչից հետո հրաժարվել Է գալ Ազգերի պալատ: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել:



