Սիրիական բանակն ազատագրել է Համա-Հալեպ ռազմավարական ճանապարհի վրա գտնվող Խանասիր քաղաքը
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները վերականգնել են հսկողությունը Խանասիր քաղաքի նկատմամբ, որը գտնվում Է Համա-Հալեպ ռազմավարական ճանապարհի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, քաղաքի ազատագրման գործողություն ը տեւել Է 48 ժամ: Կառավարական ուժերն այնտեղից դուրս են մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին եւ նրանց կողմում կռվող «Ջունդ ալ Աքսա» ծայրահեղական խմբավորման մարտիկներին:
Խանասարից ձգվող ճանապարհն անցնում Է Ատրայով եւ Սալմիայով, այն անվանում են «կյանքի ճանապարհ»: Դրանով Է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի՝ Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) մատակարարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



