Yerevan, 06.March.2026,
00
:
00
BREAKING


Հերմինե Ստեփանյան. «Իմ շատ սիրելի ռեժիսորների հետ եմ աշխատելու.նրանց հրավերին սպասել եմ ու երազել»

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն յուրաքանչյուր անգամ իրեն հատուկ կանացիությամբ և գեղեցիկ ժպիտով, բարի լույս է ասում հեռուստադիրտողին: Շատերն ասում են, որ աշխատանքի վայրի փոփոխությունն ավելի է լրջացրել հաղորդավարուհուն. «Իրականում ոչինչ չի փոխվել, լուրջ եւ անլուրջ եմ ճիշտ այնքան, որքան մինչ «Առաջին ալիք» գալս: Պարզապես, այս նախագիծն ունի կերպարային իր պահանջները, և «Առաջին ալիք»-ում պարզապես ավելի լուրջ Հերմինեին եք տեսնում»,- BlogNews.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Հերմինեն և ավելացրեց, որ «Առաջին ալիք»-ում չի եղել որևէ բարդություն և այնպիսի խնդիրներ, որոնք պետք էր սկզբում հաղթահարել. «Ուղիղ եթերում աշխատելու փորձ ունեի, գործընկերներիցս շատերին ճանաչում էի մինչ այստեղ գալս, բնույթով էլ հեշտ կոնտակտի մեջ մտնող և շփվող եմ: Գումարած սրան, «Առաջին ալիք»-ի մեծ ու ջերմ ընտանիքը, միշտ էլ սիրով է ընդունում նորերին: Չափազանց կարեւոր է նաև պրոֆեսիոնալ մոտեցումը. յուրաքանչյուրն իր գործն է անում, և հարգում է քո գործն ու այն, որ կոնկրետ քո մասնագիտական ձեռքբերումներն են քեզ այստեղ հասցրել»:

Երբ Հերմինեն սկսեց աշխատել «Առաջին ալիք»-ում, քննարկման հիմնական թեման այն էր, որ նա վիճել և դուրս է եկել նախորդ աշխատավայրից. «Բարեբախտաբար չեմ հիշում, երբ լքեմ որևէ աշխատատեղ և դա լինի սկանդալով, ու հետո նախկին  գործընկերերիս հետ միմյանցից խուսափելու խնդիր ունենանք: Ավելին՝ իմ ամենամտերիմ երկու ընկերուհիները  «21 ԹԻՎ»-ի նախկին հաղորդավարուհի Աննա Գեւորգյանն ու Էմմա Գեւորգյանն են: Ես ունեմ մի սկզբունք, երբևէ չխոսել վատը մի տեղի մասին, որտեղ ինձ երբևէ լավ է եղել, խոսքս միայն աշխատանքի մասին չէ»: 

Հերմինեի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ գեղեցիկ ընտրված հագուստն է, որը ինչ խոսք բավականին սազում է հաղորդավարուհուն. «Կանացի դասական կերպարներն ինձ համար սիրված ու ընդունելի են, դրանք մշտապես նորաձև են եւ պահանջված: «Առաջին ալքի»-ում  կոնկրետացվեց այս ոճը: Առօրյա կանքում նույն հարմարավետ, բայց յուրօրինակ շեշտերով հագուստ նախընտրողն եմ»:

Հաղորդավարուհուն հաճախ են ընդգրկում ամենաոճային հայտնիների տասնյակում, բայց Հերմինեին առանձնապես չեն հետաքրքրում այդ տասնյակները. « Գիտեք, երբ գնահատում են ոճդ, հագուստիդ համադրությունները դուր է գալիս մարդկանց, դա իհարկե հաճելի է: Իսկ ինչ վերաբերում է եթերային հագուստ ընտրելուն, ապա պրոֆեսիոնալ չէր լինի, եթե ես ինքս անեի ամեն ինչ: Ի ուրախություն ինձ, Հանրայինում ամեն մարդ իր գործն է անում: Ոճաբանների հետ քննարկում ենք, ընդանուր եզրակացության ենք հանգում, հագուստներս կարվում են, պատրաստվում, պահարանում կախվում,  դիմահարդարն ու վարսահարդարն էլ իրենց գործն են անում... Եվ այս ամենը վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած են»:

Հերմինեն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում. ֆիլմերում խաղալու փորձ ևս ունեցել է, բայց այն հարցին արդյո՞ք նոր առաջարկներ չունի` այսպես պատասխանեց. «Քանի որ մասնագիտութամբ կինոյի եւ թատրոնի դերասան եմ, մեծ դժվարությամբ եմ ընտրում ռեժիսորներին: Կինոյի մասին իմ պատկերացումները թույլ չեն տալիս նկարահանվել յուրաքանչյուր առաջարկվող ժապավենում: Ունեմ երկու հրաշալի առաջարկ՝ միջազգային կինոնախագծերի, բայց այս պահին չունեմ իրավունք խոսելու դրանց մասին: Աշխատանքները սկսված են: Միայն հավելեմ, որ իմ շատ սիրելի ռեժիսորների հետ եմ աշխատելու, նրանց հրավերին սպասել եմ ու երազել»:

Հաղորդավարուհուց  հետաքրքրվեցի նաև` ինչպես է հասցնում զբաղվել ընտանիքով, աշխատանքով և միշտ իդեալական տեսք ունենալ. «Բարդ է, բայց ոչ անհնար: Բարդ ու հետաքրքիր: Բարդ ու բուռն: Ես հասցնում եմ ամեն ինչ:  Եվ սա կարող են վկայել ինձ շրջապատող բոլոր մարդիկ: Ընկերներս ասում էին՝ մենք գիտենք, որ երբ երեխադ ծնվի, էլ չենք հանդիպի, կյանքը ցույց տվեց, որ ճիշտ հակառակն է, փոքրիկս ծնվեց եւ իմ տան դուռը շարունակեց բաց մնալ: Առավոտյան հաղորդում վարելու հրավեր ստացա,  նորից սկսվեցին բողոքի ակցիաները,  թե կկորցնենք քեզ, բայց կյանքը կրկին ցույց տվեց ճիշտ հակառակը: Ես չեմ կարող ապրել միայն ինձ համար, իմ բնակարանում պետք է հնչի երաժշտություն, պետք է լսվի խցանի ու լցվող գինու ձայնը:  Մեր ընկերների երեխաների ու իմ աղջկա խաղալիքի համար կռիվն ու լացը: Եվ դա շաբաթվա մեջ գոնե երեք անգամ»:

Ասում են` յուրաքանչյուր մայր ունի իր դաստիարակման մեթոդները, Հերմինեն էլ բացառություն չէ. «Խաղալ երեխայի հետը, ոչ թե զբաղեցնել, խոսել հետը, ոչ թե ասել, լսել նրան ոչ թե լռել, որ խոսի: Լսել երեխայիս, լսել նրա պատմությունները, նրա ցանկությունները, նրա հեքիաթները, ոչ թե ենթարկեցնել, այլ հավատացնել, ոչ թե ստիպել, այլ հանգեցնել: Սիրել...»: 

Հերմինեի հետ զրույցը հետաքրքիր ավարտ ունեցավ, երբ նրան ասացի, որ շատերը նրան չեն պատկերացնում խոհանոցում` գազօճախի մոտ կանգնած, նա էլ  հետաքրքիր պատասխան տվեց. «Ով չի պատկերացնում, հրավիրում եմ ընթրիքի :) Միայն ասեք` ձուկ եք սիրում, թե՞ հավ, սպիտակ սոուսով, թե՞կարմիր, աղցանը տա՞ք, թե՞ սառը :) Սիրում եմ պատրաստել ամեն ինչ, ցանկացած մթերքի հետ կոնտակտն ինձ մեծ բավարարվածություն է տալիս, հանգստանում եմ ու թուլանում: Եփվող մթերքի, թխվող թխվածքի բույրն անփոխարնելի է, կտրատվող մթերքների ձայնն ու տեսքը մոգական: Կարծում եմ` դեռ խոհարարական հաղորդումների կանդրադառնամ»: 

Հ.Գ Ես հավ եմ սիրում, սպիտակ սոուսով :)

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard