«Ալաշկերտ»-ը ոչ ոքի է խաղացել չինական թիմի հետ
SPORTՓետրվարի 25-ին «Ալաշկերտ»-ը Անթալիայի ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայկական թիմը ուժերն է չափել Չինաստանի 1-ին դիզիզիոնի (2-րդ մակարդակ) առաջատարներից մեկի՝ «Պեկին ԲիՋի» թիմի հետ:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով: Երկու գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում: Հանդիպման հաշիվը բացել են չին ֆուտբոլիստները, իսկ «Ալաշկերտ»-ին հաջողվել է հավասարեցրել է հաշիվը խաղավարտից երկու րոպե առաջ: Հայկական թիմից աչքի է ընկել Հեբեր Արաուխոն:
Փետրվարի 26-ին «Ալաշկերտ»-ը կվերադառնա Հայաստան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



