Դաշնակցականները «չեն վախենում» ընդդիմադիր Գյումրիից (տեսանյութ)
POLITICSՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին «չի վախեցնում», որ Շիրակը, մասնավորապես Գյումրին, կարող են խնդիրներ առաջացնել նորանշանակ դաշնակցական մարզպետի համար:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում Շիրակի և Արագածոտնի մարզերի մարզպետների պորտֆեյլները տրամադրվել են ՀՅԴ-ին:
Պատասխանելով Past.am-ի հարցին՝ Ռուստամյանը մանրամասնեց. «Մենք երբեք այդ դժվարություններից չենք խուսափել, գիտենք, որ Շիրակում շատ լուրջ կուտակված հարցեր կան: Երևի ամենածայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մի զգալի մասը գտնվում է հենց Շիրակում: Այդ ամենը հասկանալով ենք գնացել սրան: Ձեր ասածն էլ ցույց է տալիս, որ մենք նախընտրական տրամաբանությամբ չենք հավաքվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Լալայան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



