Կոկոսի յուղը հրաշք միջոց, որն արժե փորձել
LIFEԿոկոսի յուղն աշխարհի ամենամաքուր յուղն է, որն անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Կոկոսի յուղն ունի հրաշալի հատկություններ, որոնք մարմնի խնամքի համար այն անփոխարինելի են դարձնում: Նախևառաջ այն ունի խոնավեցնող և սնուցող ազդեցություն: Վնասված մաշկի վրա քսելիս այն նույնիսկ կարող է արագացնել ապաքինման գործընթացը վերքերի և այրվածքների պարագայում, ինչպես նաև վերացնել մաշկի ճաքճքվածությունն ու չորությունը:
Կոկոսի յուղն օգտագործում են մազահեռացումից հետո կիրառվող քսուկների, արևից պաշտպանող կրեմների, խնամքի հակատարիքային միջոցների բաղադրակազմում, այն կիրառվում է նաև տարատեսակ մաշկային հիվանդությունների (փսորիազ, էկզեմա և այլն) բուժման և կանխարգելման համար: Կոկոսի յուղի պարբերաբար օգտագործումը մաշկին թարմություն է հաղորդում՝ թույլ տալով երկարաձգել մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Կոկոսի յուղն անփոխարինելի միջոց է լոգանքից հետո, երբ մաշկի ծակոտիները բացված են․ այդ ժամանակ մերսող շարժումներով մաշկին քսված կոկոսի յուղն ավելի մեծ ազդեցություն է գործում՝ մաշկը դարձնելով հարթ և թավշյա, առողջ երանգ հաղորդելով, ինչպես նաև կանխարգելելով սնկային ինֆեկցիաներն ու մաշկի գրգռվածությունը։
Ներկայացնում են կոկոսի յուղի այլ օգտակար հատկությունները ևս:
Խոնավեցնող լոսիոն
Կոպերի համար կրեմ
Մազերի համար դիմակ
Թեփի դեմ պայքարի միջոց
Արևապաշտպան միջոց
Կրեմ սափրվելուց առաջ և հետո
Շրթունքների համար բալզամ
Դիմահարդարումից ազատվելու անվտանգ միջոց
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



