Ռուսաստանը կրճատել է Թուրքիա գազի մատակարարումները
INTERNATIONAL NEWSՌուսաստանյան «Գազպրոմ»-ը նկատելիորեն կրճատել է գազի մատակարարումները Թուրքիա, ինչի մասին վկայում են «Բուլգարտրանսգազ»-ի տվյաները, որը ապահովում է ռուսաստանյան գազի արեւմտյան երթուղով թուրքական հանրապետություն մատակարարումների մոտ կեսը (մնացածը ապահովում է «Թուրքական հոսք» ուղիղ մայրուղին):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ արեւմտյան ուղղությամբ մատակարարումների զգալի նվազումը սկսել է փետրվարի 10-ին` անմիջապես 10 տոկոս` 2015 թվականի նույն օրվա համեմատ: Հետո խզումը միայն աճել է` անցյալ շաբաթ հասնելով 50 տոկոսի: Փետրվարի 24-ին Թուրքիա ռուսաստանյան գազի մատակարարումները կազմել են 26,7 մլն խոր.մ, ինչը 40 տոկոսով ցածր է, քան մեկ տարի առաջ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



