Վլադիմիր Պուտինը վերացրել է Ղրիմի հարցերով նախարարությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դադարեցնել Ղրիմի հարցերով նախարարության աշխատանքը: Չորեքշաբթի նման առաջարկով հանդես էր եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն` այսօր երկրի ղեկավարը ստորագրել է Ղրիմի հարցերով նախարարության վերացման մասին հրամանագիրը: Սպիտակ տանն առաջարկում են թերակղզու զարգացման հարցերով զբաղվելը հանձնել էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև կառավարական հանձնաժողով ստեղծել Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով, որի քարտուղար կարող է դառնալ Ղրիմի հարցերով նախկին նախարարը:
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսական, ֆինանսական, իրավական համակարգերում թերակղզու հետագա ինտեգրման հարցերով կարող է զբաղվել էկոնոմիկայի նախարարությունը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



