Ժնեւում միջսիրիական բանակցությունները կարող են վերսկսվել մարտի 7-ին. աղբյուր
INTERNATIONAL NEWSԺնեւում միջսիրիական բանակցությունները պլանավորվում Է վերսկսել մարտի 7-ին: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:
«Նախնական տվյալներով՝ Ժնեւում միջսիրիական բանակցությունների վերսկսումը կկայանա մարտի 7-ին»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Բանակցային գործընթացը կասեցվել Է փետրվարի սկզբին, երբ նոր Էր միայն սկսվել: Պատճառը կողմերի տարաձայնություններն Էին: Բանակցությունները պլանավորվում Էր վերսկսել փետրվարի 25-ին, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան համարեց, որ դրա համար պայմանները նպաստավոր չեն:
Մոսկվայում գոհունակությամբ են նշում Սիրիայի գծով հումանիտար նպատակային խմբի աշխատանքում դիտվող առաջընթացը, բոլոր բնակայավայրերն սկսել են հումանիտար օգնություն ստանալ, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Սիրիայի հումանիտար իրադրությունը մնում Է բարդ,-ընդգծել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-Միջազգային հանրությունը առավելագույն ջանքեր Է գործադրում այն բարելավելու համար»:



