Օբաման եւ Իտալիայի վարչապետը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի եւ միգրացիոն ճգնաժամի հարցեր
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի եւ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հարցեր: Այդ մասին, փետրվարի 26-ին հայտնել Է Սպիտակ տունը:
«Քննարկվել Է ԱՄՆ-ի եւ Իտալիայի միջև սերտ համագործակցությունը՝ ԻՊ-ին պարտության մատնելու համար: Ղեկավարները համաձայնել են շարունակել համատեղ սերտ աշխատանքը՝ Եվրոպա միգրանտների հոսքը դադարեցնելու նպատակով: Նրանք նաեւ քննարկել են Եվրոպայի տնտեսական իրադրությունը եւ տնտեսական աճն առաջ մղելու անհրաժեշտությունը»,- նշել Է Սպիտակ տունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



