Լարված իրավիճակ` Մալաթիայի տոնավաճառի մոտ. ոստիկանները փորձում են բացել կենդանի պատնեշը (թարմացվող)
SOCIETYԱյս պահին «Մալաթիա» տոնավաճառի բազմաթիվ աշխատակիցներ փակել են տոնավաճառի հարակից Անդրանիկի փողոցը` պահանջելով իջեցնել վարձակալվող տաղավարների գները:
Քիչ առաջ բողոքող ցուցարարներին է մոտեցել տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն առաջ քաշեց առևտրականների խնդրանքները, որ բարձր վարձավճարի պայմաններում չեն կարողանում եկամուտ ունենալ և ձախողում են իրենց փոքր բիզնեսը: Ավետիսյանը նախ հիշեցրեց, որ իր ղեկավարության օրոք տաղավարների գներն իջեցվել են, ապա խորհուրդ տվեց, որ ովքեր չեն կարողանում եկամուտ ապահովել, հանձնեն տաղավարները և թույլ տան այլոց զբաղվել առևտրով:
«Ակցիայի կազմակերպումը ձերը չի, դրա համար եմ նեղվում: 4-5 կին, որ բացարձակ այստեղից չեն, կազմակերպեցին և կարողացան ձեզ հանել ոտքի... իմ ցավը դա է, որ բերեցին, ձեզ այստեղ կանգնացրեցին: Իմ ցավն այն է, որ ով ուզում է, կարողանում է ձեզ վրա ազդել, թե դուք գումարից խեղճացել եք»,- ասաց տոնավաճառի տնօրենը՝ սրտնեղելով, թե չպետք է բողոքեին իր դեմ:
Ի պատասխան՝ տնօրենի հետ բանակցող առտևտրական տղամարդը նշեց, որ կազմակերպողներն այդ վերը նշված կանայք չեն, այլ իրենք բոլորն «ուղեղ» ունեն: «Վիճակ չկա, առևտուր չկա ու այդ վիճակը բերել է այս բողոքին»,- ասաց բողոքի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մանսակից ասաց, որ իրենք պատրաստ են դիմել կառավարություն, որպեսզի իջեցնեն տոնավաճառի տնօրենի վրա դրված հարկերը: Տնօրեն Ավետիսյաննը հորդորեց չխառնել Ազգային ժողովը կառավարության հետ:
Ակցիայի մասնակիցները և տնօրենը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:
Այս պահին տեղակայված ոստիկանական ուժերը փորձում են բռնի ուժով բացել փակված ճանապարհը՝ հրելով և քաշքշելով առևտրականներին:
Լիլիթ Լալայան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



