Բելգրադում մեկնարկում Է ՖԵՍՏ միջազգային կինոփառատոնը
INTERNATIONAL NEWSՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում փետրվարի 26-ին մեկնարկում Է ՖԵՍՏ միջազգային կինոփառատոնը:
Ամենամյա այս ստուտատեսը կդառնա թվով 44-րդը: Այս տարի կինոֆորումի նշանաբանն Է՝ «Ջնջելով Էջերը»: Փառատոնի տասն օրվա ընթացքում քաղաքի մի քանի կինոհարթակներում կցուցադրվեն 110-ից ավելի կինոնկարներ, այդ թվում՝ քսանից ավելի ռեժիսորական դեբյուտներ: Հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել Է 15 ֆիլմ՝ 13 երկրներից, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան, Իրանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսրայելը, Մեքսիկան, Վիետնամը, Իտալիան, Խորվաթիան, Գվատեմալան, Բուլղարիան եւ ԱՄՆ-ը:
Ինչպես նշում են կազմակերպիչները, ներկայիս փառատոնի առանձնահատկությունը կին ռեժիսորների կողմից նկարահանված ռեկորդային թվով ֆիլմերն են: Այս տարի փառատոնի շրջանակներում ցուցադրվելու Է 18 նման ֆիլմ:
Կազմակերպիչների տվյալներով՝ ՖԵՍՏ-ի ավելի քան 40-ամյա պատմության ընթացքում նրա լսարանը կազմել Է ավելի քան 4 մլն մարդ, որոնք ավելի քան 4 հազար լավագույն կինոժապավեններ են դիտել ամբողջ աշխարհից: Բելգրադյան փառատոնների կենտրոնի տնօրեն Միլեն Լազովիչը հայտնել Է, որ «մինչեւ փառատոնի սկսելը վաճառվել Է արդեն 55 հազար տոմս», եւ վստահություն Է հայտնել, որ «մինչեւ փառատոնի վերջը դրանց թիվը կգերազանցի 100 հազարը»:
Կինոփառատոնը կշարունակվի մինչեւ մարկտի 6-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



