Գերմանիայում ոստիկանական ուղղաթիռ Է ընկել ֆուտբոլի դաշտի մերձակայքում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Շլեզվիգ Հոլշտեյն դաշնային երկրամասում՝ Համբուրգ քաղաքի մերձակայքում, ոստիկանական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է անձնակազմի երկու անդամ: Այդ մասին, փետրվարի 26-ին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Eurocopter 135 ուղղաթիռը աղետի Է ենթարկվել ֆուտբոլի դաշտի անմիջական մերձակայքում, որտեղ խաղ Էր ընթանում: Օդանավում եղել են անձնակազմի երեք անդամներ, նրանցից երկուսը զոհվել են, երրորդը հոսպիտալացվել Է ծանր վնասվածքներով, հայտնել Է DPA գործակալությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան, բայց դրա մասին հայտնի Է դարձել միայն այսօր: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռն ուսումնական թռիչք Էր կատարում: Ավիաաղետի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



