Ցյուրիխում ընտրում են ՖԻՖԱ-ի նոր նախագահին
SPORTՑյուրիխում մեկնարկել է ՖԻՖԱ-ի կոնգրեսը, որի ընթացքում, կընտրվի ՖԻՖԱ-ի նոր նախագահը: ՖԻՖԱ-ի նոր նախագահի պաշտոնի հավակնորդներց ֆավորիտներն են 50-ամյա շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան եւ 45-ամյա Ջանի Ինֆանտինոն։ ԱՄՆ-ի աջակցությունը ստանալուց հետո սպասելիքներ կան նաեւ 39-ամյա Ալի բին Ալ Հուսեյնից:
ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուներ են նաեւ 62-ամյա հարավաֆրիկացի գործարար, քաղաքական, հասարակական գործիչ Տոկիո Սեկսվալեն եւ 57-ամյա ֆրանսիացի Ժերոմ Շամպանը, ով եղել է Բլատերի խորհրդական, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, France Football-ի նախկին վերլուծաբան, Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության նախկին պաշտոնյա:
Քվեարկությանը կմասնակցեն 207 ֆեդերացիա։ Ցյուրիխում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի անդամ մյուս ֆեդերացիաների նման կքվեարկի Ինֆանտինոյի օգտին:
Քվեարկությունը գաղտնի է, առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 2/3-ից ավելի ձայն։ Հաջորդ տուրերում նախագահ կընտրվի այն թեկնածուն, ով կստանա ձայների 50 տոկոսից ավելին: