Տորթ միկադո
LIFEԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։

- Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։

- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։
- Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։
Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։
- Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5x250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։

- Խմորը բաժանում ենք 8-12 մասի։

- Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։

- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։

- Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։

- Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել )և հավասարեցնում։
Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։
- Ապա կտրում ենք և վայելում։


Կարող ենք շոկոլադի փոխարեն կտրված եզրերի փշրունքներով զարդարել։
Միկադո` հեշտ պատրաստվող և շատ համեղ:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



