Իռլանդիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
INTERNATIONAL NEWSԻռլանդիայում փետրվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Երկրի քաղաքացիները պետք Է որոշեն բարձրագույն օրենսդիր մարմնի կազմը, որը բաղկացած Է 158 պատգամավորներից: Քվեարկության արդյունքներն անմիջական ազդեցություն կունենան ապագա խորհրդարանական կոալիցիայի փոխդասավորության վրա, որն իշխանության ղեկին կգտնվի առաջիկա հինգ տարում:
Տեղի սոցիոլոգների խոսքով՝ երկրի քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանա ստանալ բավարար քանակությամբ պատգամավորական մանդատներ միակուսակցական կառավարություն կազմելու համար: Հանրապետության գործող վարչապետ Էնդա Քենին, որը գլխավորում Է Fine Gael աջ կենտրոնամետ կուսակցությունը, բոլոր շանսերն ունի պահպանելու իր աթոռը, նշում են փորձագետները:
Շատերի կարծիքով՝ հենց նրա ջանքերի շնորհիվ Է, որ վերջին տարիներին երկիր են «հորդել» բազմամիլիոնանոց արտասահմանյան ներդրումներ, ինչպես նաեւ ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր: Վատ չեն նաեւ Sinn Fein-ից ազգայնականների գործերը, որոնք մեծ շանսեր ունեն մեծացնելու իրենց ներկայացուցիչների թիվը խորհրդարանի ստորին պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



