Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականների հարցում. Սամվել Կարապետյանի դստեր հարցազրույցը

LIFE

Wnews.am-ը գրում է.

«Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը` ընտանիքի, կինոյի և շինարարության մասին»,«ForbesWoman» ամսագրի շապիկին Տաթեւիկ Կարապետյանն է, ում հետ ծավալուն հարցազրույց է ունեցել ամսագիրը:

«Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանը միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրն է: Forbes-ի ցուցակում 26-րդն է, կարողությունը գնահատվում է $4 մլրդ: Նա մանկուց գիտեր, որ աշխատելու է հորը պատկանող «Տաշիր» ընկերությունում: «Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը հեշտությամբ կարող է զրուցել շինարարության մասին: Ինչպե՞ս են նրան պատրաստել ընտանեկան բիզնեսին»,-այսպիսի վերնագիր է ընտրել «ForbesWoman»-ը:

Հայրս միշտ շեշտում էր, որ բիզնեսը մեր համար է ստեղծում: Եվ ինչո՞ւ ես պետք է ամեն ինչ թողնեի եւ այլ մարդու համար աշխատեի:

textim__3897872_ts1456408500Լավ հիշում եմ այն ժամանակները, երբ մենք շատ համեստ կյանքով էինք ապրում: Ես սովորում էի Կալուգայի հասարակ մի դպրոցում: Ամեն տարի ինձ ու եղբորս ուղարկում էին Հայաստան՝ ամառը տատիկի ու պապիկի մոտ գյուղում անցկացնելու: Սակայն ես միշտ գիտակցում էի, որ մեր ունեցվածքն ավելի մեծ է, քան իմ տարեկիցների ընտանիքներինը: Մենք դա երբեւէ չենք թաքցրել, ոչ էլ պարծենում էինք դրանով: Ծնողներս միշտ սովորեցնում էին մեզ բոլորին հավասարի պես վերաբերվել:

Լավ հիշում եմ այն ժամանակները, երբ մենք շատ համեստ կյանքով էինք ապրում: Ես սովորում էի Կալուգայի հասարակ մի դպրոցում: Ամեն տարի ինձ ու եղբորս ուղարկում էին Հայաստան՝ ամառը տատիկի ու պապիկի մոտ գյուղում անցկացնելու: Սակայն ես միշտ գիտակցում էի, որ մեր ունեցվածքն ավելի մեծ է, քան իմ տարեկիցների ընտանիքներինը: Մենք դա երբեւէ չենք թաքցրել, ոչ էլ պարծենում էինք դրանով: Ծնողներս միշտ սովորեցնում էին մեզ բոլորին հավասարի պես վերաբերվել:

Մեզ երբեք ոչ մի հարցում չեն սահմանափակել՝ սկսած խաղալիքներից փոքր ժամանակ, մինչեւ ավելի գլոբալ բաներն այսօր: Եթե ուզում ես մի բան, ստացիր, բայց սկզբում պետք է հստակ բացատրես` ինչի համար է քեզ դա պետք: Ծնողներս կարծում են, որ եթե մեզ զրկեն ինչ-որ բաներից, մենք դա ավելի շատ ենք ուզելու: Ցանկացած արգելք ազատում է պատասխանատվությունից, իսկ նրանց համար կարեւոր էր, որպեսզի մենք միշտ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն ունենանք: Կարծում եմ` նման վերաբերմունքով նրանք սովորեցրել են մեզ չկենտրոնանալ նյութական հարցերի վրա եւ ավելի գիտակից վերաբերվել դրամին:

Դպրոցին զուգահեռ ես սովորել եմ Լոնդոնի լեզուների դպրոցում եւ Շվեյցարիայի «Le Rosey» ինստիտուտում: Այնուհետ ընդունվել եմ ՌԴ կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարան: Բուհի ընտրությունն իմ անձնական որոշումն էր:

новый коллажՄեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը: Համալսարանի 4-րդ կուրսում ես եկա ընկերություն: Հայրս ինձ կցեց առաջին փոխնախագահին, ով դարձավ իմ ղեկավարը: Ինձ ավելի մանրամասն ծանոթացրին ընկերության գործունեության բոլոր ոլորտներին, եւ ես բիզնեսի վարման բավական լուրջ փորձառություն անցա ոչ թե գրքերով, այլ իրական կյանքում:

Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Եվ ես ընտրեցի կինոթատրոնների ցանցը: Այդ մեկ ճյուղի հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե ընդհանուր առմամբ ինչպես է գործում ողջ խումբը, քանի որ կինոթատրոնները ենթադրում են եւ գործառնական բիզնես, եւ ֆինանսներ, եւ շինարարություն, եւ «food&beverage»: Հայրս դրական արձագանքեց որոշմանս:

«Սինեմա սթար» ցանցը հիմնադրվել է 2005-ին: Ես եկա ղեկավարության 2012-ին: Առաջին բանը, որ պետք է անեի՝ ռեբրենդինգն էր: Մենք գերժամանակակից առեւտրի կենտրոններ էին կառուցում, իսկ կինոթատրոնները չէին համապատասխանում այդ մակարդակին: Հայրս շատ լավ հասկանում էր դա եւ աջակցեց ինձ: Ռեբրենդինգը բավական բարդ գործընթաց է ցանկացած ընկերության համար, եւ առաջին հերթին այն կապված է ժամանակին համընթաց քայլելու անհրաժեշտության հետ:

_3738859_ts1456408499Ես ֆիլմերը դիտում եմ բոլորի հետ: Իսկ եթե դահլիճը լցված չէ, ապա իմ մոտ հարցեր են առաջանում: Կարծում եմ, իմ աշխատակիցներն այնքան էլ չեն սիրում, երբ ես կինո եմ գնում, քանի որ ամեն անգամ նրանց մատնացույց եմ անում բոլոր թերությունները` օդափոխությունն է աղմկում, շրիշակն է պոկվել: Արդեն չեմ կարողանում կինո գնալ որպես հասարակ հանդիսատես: Նույնիսկ ճանապարհորդությունների ժամանակ կինոթատրոնները մասնագիտական տեսակետից եմ գնահատում՝ ինչ սարքավորում է դրված, ինչպիսի էկրաններ են եւ այլն:

Ես ազատ տիրապետում եմ անգլերենին, հիմա նաեւ ֆրանսերեն եմ սովորում: Բացի այդ ամեն երկու-երեք ամիսը մեկ մենք մի որեւէ տեղ գնում ենք ամբողջ ընտանիքով, իսկ հիմա էլ մեզ եւս մեկ մեծ ճանապարհորդ է ավելացել՝ իմ որդին:

Կյանքում ստիպված ես լինում առաջնահերթություններ ընտրել: Ես աշխատում եմ խելամիտ հավասարակշռություն պահել: Որդուս ծնվելուց երեք ամիս անց վերադարձա աշխատանքի: Մի կողմից մայրս է ինձ օգնում, մյուս կողմից՝ թիմս: Ճիշտ որոշումներից մեկն է առանցքային պաշտոններում մասնագետներ նշանակել: Իմ հիմնական նպատակն է, որ ամեն ինչ լինի հնարավորինս բաց ու թափանցիկ: Հեռախոսիս հավելվածներում ես ունեմ առանձին 40-հոգանոց խմբեր յուրաքանչյուր օբյեկտի համար, եւ բոլոր հարցերն առցանց են լուծվում: Ես ստիպված չեմ, օրինակ, այցելել օբյեկտ, որպեսզի տեսնեմ ներկված պատը եւ ասեմ` հավանեցի, թե ոչ: Շինարարները կարող են պարզապես ինձ ուղարկել նկարը կամ տեսագրությունը: Եթե ես հասկանում եմ, որ բանվորների հետ կապ չունեմ, ապա նրանց հեռախոսներ եմ տրամադրում: Սկզբում նրանք, իհարկե, զարմանում էին, բայց հիմա արդեն սովորել են:

1456410335_5720015_ts1456410350Երբ ամուսինս ինձ տեսավ առաջին անգամ` ասաց, որ ես հաստատ իր կինն եմ դառնալու: Ծիծաղեցի բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, նա կատակ չէր անում, եւ մենք արդեն 6 տարի է` ինչ ամուսնացած ենք:

Սկզբնական շրջանում հայրս ծանր էր արձագանքում, ինչպես եւ ցանկացած հայր, չէ՞ որ նրա միակ եւ սիրելի դուստրն էի: Սակայն դա, երեւի, ինչ-որ նախնական արձագանք էր, որը բավական շուտ անցավ: Երբ հասկանում ես, որ մարդը յուրային է, որ ձեր կյանքի սկզբունքներն ու դիրքորոշումները լիովին համընկնում են, դրան գումարած այդ մարդն անիրական հմայք ունի, ապա որեւէ տարաձայնություններ կամ այլ ընկալում, քան որ մենք մեկ ընտանիք ենք, լինել չի կարող:

Տանը մենք շատ ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքը: Այն մեր համար հոբբի է՝ մենք մեր գործի երկրպագուներն ենք (Տաթեւիկի ամուսինը նույնպես աշխատում է «Տաշիր» խմբում –հեղ.): Մենք հազվադեպ ենք հանդիպում օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով ընտանեկան մինի-ժողովները օգնում են արագ կարգավորել աշխատանքային հարցերը:

Մայրս նույնպես բիզնես-լեդի է: 17 տարի առաջ նա բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա հորս նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում:

Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականների հարցում: Եթե արտահայտվում է, ապա ավելի շուտ դժգոհություն է հայտնում: Նրա գոհ լինելու-չլինելու մասին ես սովորաբար իմանում եմ ձեր ամսագրից:

Հայրս երբեք վերջնական խիստ «ոչ» չի ասում: Նա ասում է`«Համամիտ չե՞ս: Գնա, փորձիր»: Դու գնում ես, սխալվում ես, հետո գալիս ես ու ասում`«Այո, դու ճիշտ էիր»: Բայց եթե հանկարծ ստացվում է, ապա նա հսկայական հպարտություն է ապրում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan