Շքեղությունը՝ ջրի տակ. Դուբայում կառուցում են լողացող վիլլաներ (Լուսանկարներ)
LIFEԴուբայում ճարտարապետությունը չի դադարում զարմանք պատճառել: Շքեղության ու գեղեցկության սիրահարների համար հատուկ նոր նախագծով նախատեսվում է կառուցել լողացող վիլլաներ, որոնց հիմնական ու ռոմանտիկ մասերը՝ ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, կլինեն ջրի տակ:
«The Floating Seahorse» բնակելի տարածքով նավերն առհասարակ կունենան 3 հարկ՝ մեկը հավասար ծովի մակարդակին, երկրորդը՝ տախտակամած, իսկ երրորդն էլ՝ ամբողջովին ջրի տակ:
«Kleindienst Group» ընկերությունը մտադիր է այս ծրագիրը իրագործել Պարսից ծոցում՝ կառուցելով 42 այդպիսի լողացող վիլլաներ, որոնք միանգամից արժանացել են հարուստների ուշադրությանը և արդեն չկառուցած 35 վիլլա վաճառվել է: Ամեն լողացող վիլլայի համար նրանք վճարել են 1.8 միլիոն դոլար:
Ըստ novate.ru կայքի՝ առաջին լողացող վիլլաները պատրաստ կլինեն 2017-ին:





Աղբյուրը` Newmag.am



