Սիրիայում հրադադարի համաձայնագիրը պաշտպանել են ավելի քան 100 խմբավորումներ
INTERNATIONAL NEWSՍիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ ընդդիմադիր խմբավորումների թիվը, որոնք համաձայնել են փետրվարի 27-ի հրադադարին, անցել է 100-ը ու այդ թիվը շարունակում է աճել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով РИА Новости-ին` այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ մտադիր են հրապարակել բոլոր խմբավորումների անվանումները, որոնց մեջ կան նաև իրեն անծանոթ խմբավորումներ:
Փետրվարի 22-ին հրապարակվել է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, որի համաձայն` փետրվարի 27-ին պետք է հաստատվի հրադադար, որը սակայն չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» ու այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից որակվված են որպես ահաբեկչական:



