Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես բաժանվել ընկերոջից. 5 քայլ դեպի ազատություն

LIFE

Դուք ծանոթացել եք ընդհանուր ծանոթի միջոցով։ Արդեն մի քանի ժամ հետո դու գիտեիր, որ նա քոնը պետք է լինի, որովհետև նա քո կյանքի տղամարդն է։ Դուք կռվում ու հաշտվում էիք, փորձել եք մեկընդմիշտ մոռանալ միմյանց, հետո ընկերություն անել, պահպանել ոչնչի չպարտավորեցնող հարաբերություններ… Ու այս ամենից ոչինչ դուրս չի եկել, որովհետև մի բան դու հաստատ գիտես. առանց նրա կյանքը կյանք չէ։

Սակայն հերթական անպտուղ հաշտեցման փորձից հետո դու անսպասելիորեն հասկացար, թե ինչի են նման ձեր հարաբերությունները։ Դա կախվածություն է։ Կախվածություն, որի ախտանշանները նման են ցանկացած այլ կախվածության ախտանշանների՝ ալկոհոլային, թմրանյութերից, նիկոտինային… Իսկ կախվածության դեմ պետք է պայքարել։

Սկսենք տեսական հիմքից, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչի դեմ պետք է պայքարեք։

- Ցանկացած կախվածություն զարգանում է միևնույն սցենարով։ Սկզբնական փուլում մարդը էյֆորիայի հասնող զգացողություններ է ունենում և հավատում է, որ ինչ-որ բանի համար դա շատ լավ է ու օգնում է հաճույք ստանալ, թուլանալ, անկաշկանդ շփվել մարդկանց հետ, մոռացության մատնվել…

- Սովորություն դառնալու փուլին հաջորդում է հաջորդը՝ լավ զգացողությունները վերադարձնել փորձելու փուլը։ Կախվածության բոլոր բացասական կողմերն արդեն աակնհայտ են, բայց հիշողությունները համառորեն ստիպում են քեզ ուրվականային հաճույքների հետևից ընկնել։

Եթե միևնույն ձևաչափը կիրառենք հարաբերությունների վրա, ապա կստացվի, որ սկզբում դու երջանիկ ես նրանից, որ քեզ սիրում են, քեզ տենչում են, ու դու հիացմունք ես առաջացնում, ընդ որում ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ հենց այն տղաամարդու, ով ցնցել է քո երևակայությունը։ Հետո դու արդեն սկսում ես փորձել վերադարձնել բոլոր այդ զգացողությունները՝ ի հեճուկս տրամաբանության ու բանականության փաստարկներին։

Բա ո՞ւր մնաց սերը, կհարցնես դու։ Ի՞նչ կապ ունի այս ամենը, եթե սիրում ես, ու որքան ավելի շատ հոգեղեն ճիգեր ես գործադրում, այնքան ավելի ես սիրում։ Սակայն արի անկեղծ լինենք, արդյո՞ք դա քեզ երջանկություն է պատվիրում։

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել։ Ցանկացած գրավաճառի մոտ կարելի է գտնել բազմաթիվ բրոշյուրներ, թե ինչպես կարելի է թողնել ծխելը, խմելը, ուտելը և սիրելը, բայց չգիտես ինչու, այն մարդկանց թիվը, ովքեր ձերբազաատվում են այս կամ այն կախվածությունից մեկընդմիշտ, խիստ փոքր է։

Հարցրու կախվածություն ունեցող ցանկացած մեկից, թե արդյո՞ք նա հաճույք է սստանում նրանից, ինչից ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել։ Ուրախանո՞ւմ է արդյոք ծխողը՝ սիգարետի զզվելի համից ու հոտից։ Իհարկե ոչ։ Բայց փորձիր ստիպողաբար բաժանել ծխողին ծխախոտից, ու նա կենաց-մահու պայքար կծավալի քո դեմ՝ հանուն ծխախոտի։

Հիմա նույնականացում արա քո իրավիճակի հետ և կտեսնես, որ միակ ձևը դեստրուկտիվ հարաբերությունները խզելու համար՝ ինքդ այդ եզրահանգման գալն ու գործելն է։ Տեսականում ամենը պարզ է, բայց ինչպե՞ս իրականություն դարձնել տեսությունը։

Քայլ 1. Իրավիճակին օբյեկտիվ հայացքով նայիր

Դու արդեն հասուն, խելացի ու ինքնուրույն աղջիկ ես։ Դու չես ապրում Սանտա Բարբարայում, ոչ էլ Դյումայի վեպում։ Եթե տղամարդն ուզենար լինել քեզ հետ ու համապատասխաներ քեզ, ապա դուք միասին կլինեիք առանց այս գերմարդկային ճիգերի էլ։ Մնացած ամենը դու ինքդ ես հորինել։

Քայլ 2. Դադարեցրու ռոմանտիզացնել նրան

Իհարկե, սիրահարված կնոջ աչքերը նման են գեղեցիկ հայելու, որում ժլատությունը երևում է որպես տնտեսողություն, ալարկոտությունը՝ սիրելիի հետ հավելյալ ժամանակ գտնելու միջոց։ Սակայն փորձիր նայել իրավիճակին այն մարդկանց աչքերով, ովքեր լավ ճանաչում են երկուսիդ էլ։ Լսիր, թե ինչ են ասում նրանք։ Եթե նրանք միաբերան պնդում են, որ ալարկոտությունն ու ագահությունն ամենևին էլ տնտեսողություն ու ժամանակի պլանավորում չեն, գուցե այդպես էլ կա՞։ Մի պահ թեկուզ թույլ տուր քեզ հավատալ դրան, և դու շատ նոր բաներ կիմանաս սիրելիիդ մասին։

Քայլ 3. Դադարիր վերագրել նրան բաներ, որոնք նա չի ասել ու չի արել

Փորձիր ամեն ինչ ընկալել որպես այդպիսին։ Եթե տղամարդն ասում է, որ դու հիանալի տեսք ունես, ապա դա պարզապես կոմպլիմենտ է, այլ ոչ թե սիրո խոստովանություն ու առավել ևս՝ ամուսնության առաջարկություն։ Անջատիր երևակայությունդ, որքան էլ որ գեղեցիկ լինեն դրա նկարած պատկերները։

Քայլ 4. Դու պետք է փոխես վերաբերմունքդ ինքդ քո հանդեպ

Այսքանից հետո քեզ սպասվում է ամենաերկար ու բարդ փուլը։ Արի ազնիվ լինենք. ամենից հաճախ աղջիկները, ովքեր հայտնվում են նման կախվածության մեջ, այդքան էլ ինքնավստահ չեն։ Նրանց պարտադիր պետք է, որպեսզի նրանց կողքին տղամարդ լինի, թեկուզ վատը, բայց լինի, որովհետև դա նրանց համար կայացածության պատրանք է ստեղծում։

Սակայն դու էլ հո գիտե՞ս, որ նման դիրքորոշումը երջանկություն չի բերում, ուստի մի քիչ խրոխտ եղիր ու խոստացիր ինքդ քեզ չհավասարվել ուրիշներին։ Ապրիր քեզ համար, այնպես, ասես ոչ մի տղամարդ էլ չկա կողքիդ ու երբեք էլ չի լինի։ Խորացիր նոր գործերի, պրոյեկտների, ծանոթությունների մեջ։ Ինչ-որ նպատակ դիր առջևդ ու հասիր դրան։

Դու քեզ շատ ավելի լավ կսկսես զգել, եթե սովորես հպարտանալ ինքդ քեզանով ու վայելել կյանքը՝ անկախ տղամարդու սիրել-չսիրելուց։ Ի դեպ, նման հոգեվիճակում էլ, որպես կանոն, հայտնում է այն միակն ու անկրկնելին, որ իրականում քեզ պետք է, բայց դա այլ պատմություն է…

Քայլ 5. Երկար ժամկետով դադարեցնել ցանկացած տիպի շփումները նրա հետ

Եթե դու հասել ես այս փուլին, նշանակում է, որ դու արդեն պատրաստ ես գիտակցաբար ձերբազատվել քո կախվածությունից։ Առնվազն կես տարով պետք է խուսափել ցանկացած տիպի հարաբերություններից նախկինիդ հետ։ Կարճ հաղորդագրություններից, ինտերնետային շփումից ու այլ նմանօրինակ բաներից ձերբազատվում եք առաջին հերթին։

Դու լսած կա՞ս գոնե մի հարբեցողի մասին, ով ազատվել է ալկոհոլային կախվածությունից՝ մերթընդմերթ մեկ-երկու բաժակ կոնծելով ու հերթական հարբեցողական մարաթոնի մեջ չհայտնվելով։ Ու հույս մի ունեցիր, որ քո կամքի ուժը կբավականեցնի, որովհետև այն չի բավականեցնելու։ Ուստի միանգամից կտրիր բոլոր այն կապերը, որոնք կան։ Եթե հնարավորոււթյուն ունես մի քանի ամսով այլ տեղ տեղափոխվելու, օգտվիր այդ հնարավորությունից, իսկ եթե չունես էլ, պարզապես հաստատակամորեն մեջքով շրջվիր դեպի այդ մարդն ու շարունակիր քո կյանքն առանց նրա։

Ահա այն հինգ քայլերը, որոնք քեզ ազատություն կպարգևեն։ Իսկ ի՞նչ է գալիս դրանցից հետո։

Պարզապես պետք է սկսել ապրել ու թույլ տալ, որ ժամաանակը դանդաղ, բայց հիմնովին բուժի քո վերքերը։ Սկզբում բարդ է լինելու, բայց մի քանի ամիս անց դու կպարզես, որ ամեն րոպե չես հիշում նրա մասին, չես ծածկում հայացքով հեռախոսդ, երևակայական երկխոսություններ չես վարում սիրելի նախկինիդ հետ… Ու մի գեղեցիկ օր էլ դու վերջապես կգիտացես, որ իրոք ազատ ես ու երջանիկ։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan