Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին և կարևորել Ռուսաստանի դերը իրանական համաձայնագրի ձեռք բերման հարցում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և կարևորել Ռուսաստանի դերը` Իրանի շուրջ համաձայնագրի կնքման հարցում: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
«Նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` կարևորելով Ռուսաստանի դերն այդ ելակետին հասնելու հարցում, որը դարձել է շուրջ 20 ամիս տևած ինտենսիվ բանակցությունների գագաթնակետը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ամերիկյան առաջնորդի նախաձեռնությամբ, Պուտինն ու Օբաման քննարկել են ռուս-ամերիկյան երկխոսության դերը` աշխարհում անվտանգության ապահովման հարցում, և շնորհավորել են միմյանց «Սոյուզ-Ապոլոն»-ի մեկնարկի 40-ամյակի կապակցությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



