Ապրելու տեսանկյունից աշխարհի 10 ամենաէժան քաղաքները
LIFEՄիջազգային խորհրդատվական Mercer ընկերությունը ներկայացրել է օտարերկրացիների տեսանկյունից կյանքի համար ամենաէժան քաղաքների ամենամյա վարկանշային ցուցակը։
Mercer-ը անձնակազմի կառավարման և մարդկային ռեսուրսների ֆինանսական ծառայությունների ոլորտի խորհրդատվական ընկերություն է, որի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում։
Ընկերության կողմից հետազոտությունն իրականացվել է 200 ապրանքների և ծառայությունների զամբյուղի վերլուծության հիման վրա։ Զամբյուղի մեջ ներառվել են տրանսպորտային ծառայությունների, սննդի, հագուստի, զվարճանքի և տան ապրանքների, ինչպես նաև բնակարանների վարձակալության արժեքները, որն օտարերկրացիների համար կազմում է ծախսերի հիմնական մասը։
Միևնույն ժամանակ Նյու Յորքի գները օգտագործվել են որպես համեմատության բազա։ Ստորև ներկայացնում ենք Mercer-ի վարկանշով կյանքի համար ամենամատչելի աշխարհի 10 քաղաքները։
1. Բիշքեկ, Ղրղզստան

2. Վինդհուկ, Նամիբիա

3․ Կարաչի, Պակիստան

4․ Թունիս, Թունիս

5․ Սկոպյե, Մակեդոնիա

6․ Բանջուլ, Գամբիա

7․ Մինսկ, Բելառուս

8․ Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա

9․ Մանագուա, Նիկարագուա

10․ Թբիլիսի, Վրաստան




