ՄԱԳԱՏԷ-ն գոհ է Իրանից միջուկային ծրագրի համաձայնագրից բխող պարտավորությունների կատարմամբ
INTERNATIONAL NEWSԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իրանի` միջուկային ծրագրի համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման դիտարկում է անցկացրել և գոհ է մնացել արդյունքներից: Այս մասին ասված է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի առաջին զեկույցում: Վկայակոչելով РИА Новости-ին` տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
Իրանն ու միջազգային միջնորդների «Վեցնյակը» 2015-ին եկան պատմական համաձայնության Իրանի միջուկայի ծրագրի շուրջ տարիներ շարունակ ընթացող բանակցություններում: Դրա արդյունքում ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների մեծ մասը վերացվեց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



