Իրանում ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 60 տոկոսը
INTERNATIONAL NEWSԻրանում խորհրդարանի (մեջլիս) եւ Փորձագետների խորհրդի ընտրություններին, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, մասնակցել է ընտրողների 58 տոկոսից ավելին, կամ մոտ 33 մլն մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Փրեսը»:
Իրանի ՆԳՆ ներկայացուցչի խոսքով, առավել ճշգրիտ թիվը կհայտարարվի այսօր՝ փետրվարի 27-ին, ավելի ուշ, որը սակայն շատ չի տարբերվի նախնական տվյալներից: Ընտրողների ակտիվության պատճառով քվեարկության ժամկետը երկարաձգվել է 5 անգամ: Ընտրական տեղամասերը փակվել են տեղի ժամանակով 23.45-ին: Քվեարկության իրավունք է ունեցել մոտ 55 մլն իրանցի: 2012-ին կայացած ընտրություններում մասնակցությունը կազմել էր 64,2 տոկոս:
Իրանի խորհրդարանն ունի 290 տեղ, որոնց համար պայքարում էր մոտ 5 հազար թեկնածու:
Ոչ պակաս կարեւոր մարմին է Փորձագետների խորհուրդը, որում ընդգրված են 88 հեղինակավոր հոգեւորականներ: Այդ մարմնի լիազորությունների ժամկետը 8 տարի է: Փորձագետների խորհուրդը, մասնավորապես, իրավունք ունի ընտրել Իրանի հոգեւոր առաջնորդին: Այդ պաշտոնն Իրանում նախագահի պաշտոնից կարեւոր է համարվում:



