Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ավետ Բարսեղյանը նորություն ունի

PHOTO

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ն օրերս ներկայացրել է հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ անկեղծ զրույցը։ Այս անգամ Ավետի հետ խոսել ենք  գործնականի մասին։ Ավետը նորություն ունի. Հանրայինի այս եթերաշրջանում նա կներկայանա երաժշտական նոր հաղորդմամբ, որի մասին փակագծերը, սակայն, առայժմ չի բացում։ Մեր զրույցի ժամանակ Ավետը ոգևորությամբ մանրամասներ է պատմել «Գուշակիր մեղեդին» հաղորդաշարից։ Այս նախագծի մասին խոսելիս նրա աչքերն այնպես են փայլում, որ ակամայից դու էլ ես ոգևորվում։) Ակնհայտ է, որ Ավետը շատ է սիրում այս հաղորդումը։

-Ավետ, հեռուստաընկերություններում մեկնարկում է նոր եթերաշրջանը։ Ձեզ կտեսնե՞նք նոր նախագծում։

-Այո, սակայն նախագծից դեռ չեմ կարող խոսել, քանի որ դեռ ընթացիկ աշխատանքներ են տարվում։ Միայն կարող եմ նշել, որ երաժշտական նախագիծ է, իսկ «Գուշակիրը»  շարունակվելու է նոր եթերաշրջանում։

-Սկսեցիք երաժշտական նախագծերից, Ձեզ փորձեցիք տարբեր ժանրերում և վերադարձաք ժամանցայինին։ Այս պահին սա՞ է Ձեզ ամենահոգեհարազատը, թե՞ ուղղակի առաջարկներն են այս ձևաչափում։

-Հեռուստատեսությունը ժամանց է՝ ինտելեկտուալ կամ ոչ։ Իմ կյանքում շատ հետաքրքիր միջազգային նախագծեր են եղել թե՛ «Շանթ» հեռուստաընկերությունում, թե՛ «Արմենիայում», թե՛ Հանրայինում։

Այս փուլում առաջարկը եղել է այս ժանրում, և ես տարբերություն չեմ դրել, քանի որ հեռուստատեսությունն ինձ հոգեհարազատ է։ Կարծում եմ՝ դրանք տարբեր գույների են, բայց բոլորն էլ ժամանց են։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ լինես մի միջավայրում, որտեղից շատ բան ես սովորում։

-«Գուշակիր մեղեդին» շատ դրական արձագանքների արժանացավ, սակայն այս դեպքում էլ կան քննադատություններ։ Երբեմն Ձեզ մեղադրում են հայտնիների նկատմամաբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։

-Շատ ուրախ եմ, որ հանդիսատեսը սիրեց «Գուշակիրը», որովհետև այն 20 տարի եղել է ռուսական դաշտում և ունեցել է Վալդիս Պելշի դեմքը։ Սովորաբար, նման դեպքերում մերոնք ասում են՝ ռուսականն ուրիշ է։ էս դեպքում այդպես չեղավ ու հաղորդումը դարձավ շատ սիրելի, ինչը ինձ համար շատ կարևոր է։ Ես կողմնակալ չեմ, պարզապես այնքան եմ հրավառվում, որ փորձում եմ օգտակար  լինել։

-Ամեն թողարկման հաջողվածությունը կախված է նաև նրանից, թե հյուրերն իրականում ինչ փոխհարաբերություններ ունեն, որովհետև նրանց ջերմությունն ու էներգետիկան փոխանցվում է հեռուստադիտողներին։ Հյուրերի ընտրությանը մասնակցո՞ւմ եք։

-Շատ նուրբ բան եք նկատել։ Հյուրերի ընտրության հետ ես բացարձակ կապ չունեմ։ Քանի որ հայկական երգարվեստում չկա մարդ, ում ես չճանաչեմ ու դրական չվերաբերեմ, ինձ համար շատ հեշտ է յուրաքանչյուրի հետ (կան մարդիկ, օրինակ, սերիալի հերոսներից, ում նոր եմ ճանաչում)։ Կարող է ուղղակի հաղորդումից հետո ասեմ՝ վայ, ինչ լավ եռյակ էր, կամ ինչ բարդ եռյակ էր։

Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը դրական է, մարդիկ չեն հեռանում պարտության  տրամադրությամբ։

-Բոլորին հետաքրքրում է հարցը՝ Ավետը գիտի՞ այս բոլոր երգերը։)

-Իհարկե չէ։) Ինչպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման, այնպես էլ այս դեպքում կա խմբագիր։ Ես միշտ անկեղծ եմ եղել հանդիսատեսի հետ։ Բնականաբար, պիտի իմանամ ու գիտեմ բազայի մեծ մասը, բայց լիովին չեմ տիրապետում երգացանկին։ Ես ունեմ հրաշալի թիմ՝ սկսած պրոդյուսեր Ռուբեն Շահինյանից, երաժշտական խմբագրեր Քրիստ Մանարյանից ու Արման Մարգարյանից մինչև դիմահարդարն ու հատակ մաքրողը։ Բոլորը պրոֆեսիոնալ են։ Գուցե շատերին թվա, թե մաեստրո Երվանդ Երզնկյանի դերակատարությունը մեծ չէ, սակայն նա այնքան կարևոր դերակատարում ունի իր ներկայությամբ՝ հուշելու աննկատ մեխանիզմով։) Իհարկե, օբյեկտիվորեն հասկանում եմ, որ շատ կարևոր է, թե ով է վարում հաղորդումը, բայց թիմի աշխատանքն էլ շատ կարևոր է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference