Yerevan, 11.February.2026,
00
:
00
BREAKING


Կարապետյան եղբայրների ընտանիքները (լուսանկարներ)

PHOTO

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական եւ հասարակական ազդեցիկ գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք  Կարեն եւ Սամվել Կարապետյաններին եւ նրանց ընտանիքը։

новый коллаж

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող միլիադրատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության նախագահ Սամվել Կարապետյանը ծնունդով Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղից են (այժմ Տաշիր)։

Կարեն Կարապետյանը եղբորից մեծ է չորս տարով։

Նա ծնվել է 1961թ. մարտին։

Ավարտել է նախ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա նաեւ՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:

6

Կարեն Կարապետյանը նախ աշխատել է  Կալինինոյի շրջանում որպես ուսուցիչ, հետո հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, այնուհետեւ ՝ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար,  ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:

1995-ից մինչեւ 2008թ. չորս անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, որից հետո զբաղեցրել  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այժմ Կարեն Կարապետյանը կրկին ԱԺ պատգամավոր է։

Նա ամուսնացած է Անուշ Ղազարյանի հետ եւ  ունի երեք երեխա:

5

Կարեն Կարապետյանի ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորիայի հետ։

ff

10457774_669979926421581_3270709404318212251_n

Ի դեպ՝ Վահեն ու Վիկտորիան իրենց որդուն Սամվել են անվանել։

Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

վահե

Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանն է։ Նա եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։

12781942_980199372017739_1496461060_n12784770_980199402017736_1650930961_n

Narek

Նարեկ Կարապետյանի հարսանիքը տեղի ունեցավ նախորդ տարի. նրա  կինն Աննան է։

Ներկայացնում ենք հարսանեկան խնջույքից մի քանի լուսանկարներ.

12787979_980205402017136_1274254263_n12077221_980205452017131_1938526468_n12788299_980205422017134_304485944_n

Միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով Forbes-ի ցուցակում իր $4 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 26-րդ տեղը, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ Եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ, որից հետո ստեղծել ՝ «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Սամվել Կարապետյանն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ։

Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերությունննե՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12 տեղը։

23

Սամվել Կարապետյանը արժանացել է հետեւյալ պարգեւներին.

Ռուսաստանի Դաշնության բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», 2001
Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2001
Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2003
«Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշան և «Ոսկե Օլիմպ» կրծքանշան, 2005
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2011[3]
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2015)7

Սամվել Կարապետյանն ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։

«Կրտսեր որդիս սովորում է դպրոցում, իսկ ավագը պատասխանատու է ընկերությունում կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Աղջիկս աստիճանաբար ներառվում է ընտանեկան բիզնեսում։ Ինձ համար բնական էր, որ իմ երեխաները կլինեն բիզնեսում։ Նրանք դա գիտեին, իսկ որ ամենակարևորն է՝ դա ցանկանում էին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, նրանցից ոչ մեկը նույնիսկ չի պատկերացրել իր ապագան մեկ այլ տեղ»,-պատմում է գործարարը։

Կարապետյանի կարծիքով՝ իր երեխաներին շատ ճիշտ է դաստիարակել, մանկուց ստեղծվել է համապատասխան միջավայր։ Բացի այդ, առկա է եղել գեների գործոնը։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- խոստովանում է նա։

4

Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ  բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում:

տատա կառ

Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը վերջերս հայտնվել է «ForbesWoman» ամսագրի շապիկին։

Wnews.am-ն արդեն հրապարակել է ամսագրին տված նրա հարցազրույցը, որը կարող եք կարդալ այստեղ։

«Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը»,- ասում է Տաթեւիկ Կարապետյանը, ով հանդիսանում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչը։

textim__3255279_ts1456408499

Տաթեւիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ամուսնացած է։ Նրա  ամուսինը եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։

12767468_980210158683327_647708993_n

Նրանք որդի ունեն, ում անունը Սամվել է։

12782271_980210222016654_1503693900_n

Սամվել Կարապետյանի ավագ որդին Սարգիսն է։

Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։

2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։

Саркис-Карапетян սսասա դդկյ

Վերջերս տեղի ունեցավ Սարգսի նշանդրեքը։

դսդս

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform