Գերմանիայի արևելքում հարձակում է տեղի ունեցել փախստականների համար նախատեսված շենքի վրա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Գրեֆենայնիխեն գյուղի բնակեցված հատվածում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել շենքը, որը նախատեսվում է վերազինել փախստականների ընդունելության կենտրոնի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը», ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ շենքի առաջին հարկում հայտնաբերվել են փամփուշտների հետքեր: Զենքի մասին ավելի ստույգ տվյալներ նա չի ներկայացրել: Քրեական հետախուզությունների տարածաշրջանային վարչությունը սկսել է հստակեցնել միջադեպի հանգամանքները: Շենքն առաջին անգամը չէ, որ ենթարկվում է հարձակման վերջի մի քանի ամիսների ընթացքում:
Նախորդ հինգշաբթի գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Գերմանիայի կառավարությունը ակնկալում է 3.6 մլն փախստականների մուտք մինչև 2020 թվականը: Նշանակում է՝ տարեկան երկիր է թափանցելու 500 հազար մարդ:



