Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Օգտագործե՞լ աղ, թե՞ ոչ

LIFE

168.am-ը գրում է.

Մարդիկ, ովքեր սննդի մեջ օգտագործում են մեծ քանակությամբ աղ, հաճախ են տառապում օստեոպորոզի և միզաքարային հիվանդություններով: Լաբորատոր փորձարկումները պարզել են, որ նատրիումի և կալցիումի քանակությունն օրգանիզմում կարգավորվում է նույն մեխանիզմով: Նատրիումի հավելյալ օգտագործման դեպքում օրգանիզմն այն հեռացնում է մեզի միջոցով՝ երիկամներով: Նման դեպքում կալիումը՝ նատրումի հետ միասին, հեռանում է օրգանիզմից:

Մեզի մեջ կալիումի բարձր քանակությունից տեղի է ունենում միզածորանում քարերի առաջացում, իսկ արյան մեջ կալիումի պակասից ոսկորների նյութի ամրությունը թուլանում է և արդյունքում՝ զարգանում է օստեոպորոզ:

Գիտնականները հայտաբերել են աղին փոխարինող միջոց: Հոլանդական գիտնականներն առաջարկել են աղը փոխարինել սոյայի սոուսով, որպեսզի սննդակարգն ավելի առողջարար լինի:

ax55Օրեցօր մարդն օգտագործում է ավելի աղի սնունդ, և արդյունքում՝ ի հայտ են գալիս ճարպակալում, քրոնիկական սրտանոթային հիվանդություններ, երիկամների հիվանդություններ: Նման դեպքերում պետք է անցնել առանց աղի սննդակարգի:

Աղի առավելությունները

Նատրիումի քլորիդը կենսաբանորեն անհրաժեշտ է մեր օրգանիզմին, քանի որ աղի մեջ քլորի իոնն այն հիմնական նյութն է, որի շնորհիվ՝ արտադրվում է աղաթթու, որը լեղապարկի հյութի կազմի մեջ է մտնում: Ցուրտ և միջին ջերմաստիճանի պայմաններում ապրող մարդկանց օրական աղի օգտագործումը պետք է կազմի 10գ, իսկ տաք երկրների բնակիչների մոտ՝ 25գ:

Եթե օրգանիզմը զգա աղի պակաս, ապա աղը կվերցնի ոսկորներից և մկաններից՝ նման կերպ վնաս հասցնելով երկուսին էլ: Օրգանիզմում աղի պակասը կարող է առաջացնել աղեստամոքսային աշխատանքի խափանում, սրտանոթային համակարգում խախումներ, ինչպես նաև՝ հանգեցնել դեպրեսիայի, նյարդային և հոգեկան հիվանդությունների:

Աղի վնասի մասին

Հաճախ մարդիկ չարաշահում են աղի օգտագործումը՝ այն հասցնելով օրական 40գ-ի: Նման դեպքում աղը մի շարք առողջական խնդիրների պատճառ է դառնում՝ ավելորդ քաշի ավելացում, քանի որ աղի ավելորդ քանակությունը խանգարում է նյութափոխանակության գործընթացներին, ի հայտ են գալիս այտուցներ, բարձր զարկերակային ճնշում:

C12GK3 A spoonful of granulated sugar on a black background.

Որպեսզի օրգանիզմում կարգավորվի աղի քանակությունը և հնարավոր լինի հեռացնել դրա ավելորդ քանակությունը ստեղծվել է «առանց աղի» դիետան: Այս դիետան չի բացառում աղը սննդակարգից, այլ սահմանափակում է դրա օգտագործումը: Իսկ արդյունքները իրենց երկար սպասել չեն տալիս՝ հեռանում է ավելորդ քաշը, լավանում է ինքնազգացողությունը:

«Առանց աղի» դիետայի նպատակն է՝ կարգավորել և վերականգնել օրգանիզմի աղա-ջրային հավասարակշռությունը:

«Առանց աղի» դիետայի սկզբունքները

  1. Սննդի պատրաստման ընթացքում չի կարելի աղ անել, այլ աղը պետք է ավելացնել արդեն պատրաստի սննդին:
  2. Օրական պետք է ուտել 5-6 անգամ, և վերջին սննդի ընդունումը պետք է լինի ժամը 19:00-ից ոչ ուշ:
  3. Եթե սովոր եք լավ աղի սնունդ ուտելուն, ապա այս դիետայի կիրառման առաջին օրերին սնունդը շատ անհամ կթվա: Այս խնդիրը կարելի է լուծել սննդին ավելացնելով սոխ, սխտոր, կանաչեղեն:
  4. «Առանց աղի» դիետայի մինիմալ տևողությունը 4 օր է, իսկ մաքսիմալ տևողությունը 15 օր է:

Թույլատրելի մթերքներ

Ցորենի և տարեկանի ալյուրից պատրաստված հաց:

Խաշած ոչ ճարպոտ միս և ձուկ:

Բացի բանանից և խաղողից կարելի է օգտագործել մնացած մրգերը և բանջարեղենները՝ հում, եփված կամ շոգեխաշած տեսքով:

Կաթնաթթվային մթերքներ՝ կանթաշոռ, յոգուրտ, մածուն, անյուղ կաթ:

Ձու:

Ըմպելիքներից կարելի է օգտագործել թեյ, սուրճ, կիսել, կոմպոտ և բացառել գազավորված ըմպելիքները: Նշված ըմպելիքների մեջ շաքարի քանակությունը պետք է քիչ լինի:

ax5Արգելված մթերքներ

Ճարպոտ, տապակած, կծու և ապխտած սնունդ:

Գառան և խոզի ճարպոտ միս:

Չիպսեր, սուխարիներ, ֆստղ, երշիկեղեն, թթու, մարինադ:

Ապխտած, մարինացված ձուկ:

4-օրյա «առանց աղի» դիետա

Այս 4 օրը պետք է հրաժարվել շաքարից, աղից և կարագից:

1-ին օր

Խաշած կարտոֆիլ: Անսահմանափակ ըմպելիք:

2-րդ օր

Խաշած հնդկաձավար կամ բրինձ: Անսահմանափակ ըմպելիք:

3-րդ օր

Խաշած հավի սպիտակ միս: Անսահմանափակ ըմպելիք

4-րդ օր

Առաջին օրվա սննդակարգը:

15-օրյա «առանց աղի» դիետա

Առաջին երեք օրերը

500գ խաշած հավի կրծքամիս ամբողջ օրվա ընթացքում: Առանց շաքարի ըմպելիքներ:

Երկրորդ երեք օրերը

500գ ոչ ճարպոտ ձկան միս՝ խաշած կամ շոգեխաշած: Առանց շաքարի ըմպելիքներ:

Երրորդ երեք օրերը

Ջրով պատրաստված ցանկացած շիլա, որի քանակությունը չպետք է գերազանցի 500գ-ը: Առանց շաքարի ըմպելիքներ:

Չորրորդ երեք օրերը

Ցանկացած բանջարեղեն՝ բացառությամբ կարտոֆիլի: Բանջարեղենը կարող է լինել հում, եփած կամ շոգեխաշած: Քանակությունը պետք է կազմի օրը 1-2կգ: Պետք է օգտագործել առանց շաքարի ըմպելիքներ:

Հինգերորդ երեք օրերը

Բացառությամբ բանանի՝ կարելի է օգտագործել ցանկացած միրգ, օրական՝ 1-2կգ: Խմեք առանց շաքարի ըմպելիքներ:

Սրտամկանի աշխատանքի բարելավման համար օրգանիզմը պետք է ապահովել կալիումով, մանգանով, В խմբի վիտամիններով, L- կարնիտինով, օմեգա-3 ճարպաթթուներով: Սահմանափակեք աղի օգտագործումը:

Առանց աղի դիետան հակացուցված է

axՊետք չէ գործածել այս դիետան շոգին և ծանր ֆիզիկական վարժություններ կատարելիս: Դա բացատրվում է նրանով, որ ծանր ֆիզիկական պարապմունքները և շոգը հեռացնում են օրգանիզմի աղը քրտինքի միջոցով, իսկ օրգանիզմին ամեն դեպքում անհրաժեշտ է որոշակի քանակությամբ աղ: Սպորտսմենները, այդ պատճառից ելնելով, չեն կիրառում այս դիետան:

 

Ուշադրություն

Առանց աղի դիետան օգտագործելիս ուշադիր եղեք օրգանիզմի նկատմամբ: Աղի անբավարար լինելու մասին օրգանիզմի ազդակներից են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և թուլությունը: Եթե նշված խնդիրներից որևէ մեկն առաջ է գալիս ձեզ մոտ, ապա սննդակար վերադարձրեք աղը, սակայն խելամիտ քանակությամբ:

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026