Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունից կվերադառնան 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով
SPORTՀունգարիայի Գիոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, վազող թիրախ` խառը վազք վարժության երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ: Եւս մեկ բրոնզե մեդալ է նվաճել տղաների թիմը, վազող թիրախ` խառը վազք երիտասարդ տղաների վարժությունում Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Հովհաննես Խաչատրյանը թիմային պայքարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:
Փետրվարի 24-ին տղաների Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը վազող թիրախ տղաների վարժության թիմային պայքարում նվաճել էր եւս մեկ բրոնզե մեդալ:
Եվրոպայի առաջնությունը մեկնարկել էր փետրվարի 22-ին, Հայաստանից առաջնությանը մասնակցում էին 14 հրաձգներ: Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը: