Անկարան հայտարարել է Ջեյհան նավթամուղի վրա պայթուցիկ սարքեր գտնելու մասին
INTERNATIONAL NEWSՋեյհան պարսկական նավթամուղը դադարեցրել է աշխատանքները փետրվարի 17-ին հայտնաբերված պայթուցիկ սարքերի պատճառով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:
Թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվիստներին՝ երկրի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգի Իդիլ շրջանում խողովակաշարի մի հատվածը պայթեցնելու մեջ: Հրդեհից հաջողվել է խուսափել, քանի որ նավթի մատակարարումը նավթամուղով այդ պահին արդեն դադարեցված էր:
Թուրքական կողմը հայտարարել է, որ մասնագետները միջոցներ են ձեռնարկել՝ վերականգնելու նավթամուղի աշխատանքը բնականոն ռեժիմով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



