Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Աշխարհի 10 ամենահայտնի գերեզմաններն ու դրանց փշաքաղեցնող պատմությունները

LIFE

Ուշ թե շուտ բոլորս էլ ստիպված ենք լինում բախվել մահվանը։ Ոմանք փիլիսոփայորեն են մոտենում դրան, մյուսները՝ վախով։ Գերեզմանները մշտապես ինչ-որ խորհրդավոր առեղծվածներով են պարուրված։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահայտնի 10 գերեզմաններն ու դրանց պարուրող առեղծվածները։

1 Ռոզալիա Լոմբարդո (1918-1920, Կապուչինի ստորգետնյա դամբարան, Իտալիա)

2

Մումիաներով այսօր ոչ ոքի չես զարմացնի, սակայն Կապուչինի ստորգետնյա դամբարանում գտնվող Ռոզալիա Լոմբարդոյի մումիան անկասկած կփշաքաղեցնի ձեզ։ Ռոզալիան մահացավ թոքերի բորբոքումից 1920թ-ին՝ ապրելով ընդամենը 2 տարի։ Նրա հուսահատված հայրը որոշեց հավերժացնել իր փոքրիկ աղջկա հիշատակը՝ Ալֆրեդո Սալաֆիային վճարելով, որպեսզի վերջինս մումիֆիկացնի նրան։ Սալաֆիան Ռոզալիայի ողջ արյունը փոխեց ֆորմալդեհիդով, մաշկը չորացրեց սպիրտի ու գլիցերինի լուծույթով, իսկ մարմնի վրա սնկերի տարածումը կանխեց սալիցիլաթթվի միջոցով։ Արդյունքն ապշեցուցիչ էր։ Արդեն 100 տարի է անցել, սակայն աղջիկն այնպիսի տեսք ունի, ասես պարզապես քնած է իր ապակյա դագաղում, որը լցված է ազոտով ու հերմետիկ փակված։

2 Վանդակներ մահացածների համար (Վիկտորյանական դարաշրջան)

3

Վիկտորյանական ժամանակաշրջանը հայտնի է անսովոր ավանդույթներով։ Օրինակ՝ ընդունված էր մահացածների գերեզմանների վրա վանդակներ դնել։ Ավելի կոնկրետ, մահացածներին սովորական ձևով թաղելուց հետո գերեզմանների վրա վանդակ էին հագցնում, որպեսզի մեռյալները դուրս չգային գերեզմանից։ Ինչևէ, սրան կա մեկ այլ բացատրություն. չի բացառվում, որ վանդակները տեղադրվել են դրանք գերեզմանափորերից պաշտպանելու համար։

3 Տաիրա նո Մասկադո (940, Ճապոնիա)

4

Սամուրայ Մասկադոն Տոկիոյի պատմության մեջ իր անջնջելի հետքը թողեց։ Մասկադոն Հեյանի ժամանակաշրջանում էր ապրում ու գլխավորում Կիոտոյի կառավարության դեմ ելած ամենախոշոր ապստամբությունը։ 940թ-ին նրան գլխատեցին իշխանության դեմ իր հանցանքների համար։ Սակայն Մասկադոյի մարմինը, կամ ավելի ստույգ՝ գլուխը, մահվանից հետո էլ չհանգստացավ։ Ինչպես նշվում է հին ժամանակաշրջանի պատմագրության մեջ՝ նրա գլուխը չէր փտում երեք ամիս շարունակ ու այդ ամբողջ ընթացքում շարժում էր աչքերը։ Հրաման էր արձակվել չմոտենալ ու չանհանգստացնել Մասկադոյի գերեզմանին, քանի որ դա կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ինչպես Տոկիոյի, այնպես էլ ողջ Ճապոնիայի համար։ Դրանից ի վեր Ճապոնիայի սնահավատ կառավարությունը զգուշությամբ պահպանում է Մասկադոյի գերեզմանը, որն ամենահին ու կատարյալ պահպանված գերեզմանն է աշխարհում։

4 Լիլի Գրեյ (1881-1958, Սոլթ Լեյք Սիթիի գերեզմանոց, ԱՄՆ)

5

Առաջին հայացքից ոչ մի սարսափելի բան չկա այս գերեզմանի վրա, սակայն ուշադիր նայելու դեպքում դրա վրա կարելի է տեսնել «666 գազանի զոհ» գրառումը։ Չնայած այս տարօրինակ գրառմանը՝ «զոհ» բառը ոչ թե Բեղզեբուղին, այլ ԱՄՆ-ի կառավարությանն է վերաբերում։ Լիլիի ամուսին Էլմեր Գրեյն անհայտ պատճառներով այնքան էր ատում օրենքն ու կառավարությանը, որ նրանց մեղադրեց կնոջ մահվան մեջ։

5 Չեյզերի ընտանեկան դամբարանը (Բարբադոս)

6

Երբ կարիբյան Բարբադոս կղզում 1813թ-ին ցանկանում էին թաղել Թոմաս Չեյզին, հայտնաբերեցին, որ ընտանեկան դամբարանում թաղված բոլոր գերեզմանները տեղաշարժված էին, այն դեպքում, երբ դամբարանը չէր բացվել 1808թ-ից ի վեր, երբ մահացավ 2-ամյա Մերի Էնն Չեյզը։ Հսկայական մարմարյա դուռը կնքված էր ցեմենտի շերտով, և դամբարանից ոչինչ գողացված չէր։ Մահացածների գերեզմանները նույն դիրքին վերադարձնելով՝ դամբարանի դուռը կրկին փակվեց՝ ցեմենտով կնքվելով։ 1816թ-ին դամբարանը նորից բացվեց՝ 11-ամյա Չարլզ Բրյուստեր Էյմսի թաղելու համար։ Եվ նորից բոլոր գերեզմանները տեղաշարժված էին, նույնիսկ Թոմաս Չեյզի կապարե ծանր դագաղը, որն ութ հասուն տղամարդ դժվարությամբ էին կարողանում բարձրացնել։
Այս լուրերը հասան Բարբադոսի կառավարչին, ով 1819թ-ին հրամայեց հետաքննություն անցկացնել։ Դամբարանի հատակը ավազով լցվեց, պատերը մանրազնին ուսումնասիրվեցին՝ գաղտնի մուտքեր հայտնաբերելու համար։ Դրանից հետ դամբարանի դուռը կրկին փակվեց։ Մեկ տարի էլ չանցած՝ կառավարիչը հրամայեց կրկին բացել դամբարանը։ Դռան կնիքն անվնաս էր, հատակի ավազին որևէ հետք չկար, սակայն գերեզմանները կրկին տեղաշարժված էին, դրանից որոշները նույնիսկ ուղղահայաց դիրքով էին դրված։ Սրանից հեոո Բարբադոսի կառավարիչը հրամայեց դագաղները տեղափոխել և այլ վայրում թաղել, իսկ դամբարանը դրանից ի վեր այդպես էլ չի բացվել։

6 Մերի Շելի (1797-1851թ․ Սբ. Պետրոսի մատուռ, Դորսեն, Անգլիա)

7

Երբ Մերի Շելիի ամուսնու՝ Պերսի Բիշի Շելիի մարմինը 1822թ-ին այրվեց Իտալիայի Վիա Ռեդջիոյի լողափին՝ վթարից հետո մահանալուց հետո, պարզվեց, որ նրա սիրտն անվնաս է մնացել։ Մի քանի օր անց մարմնի մոխիրը թաղեցին Հռոմի բողոքականների գերեզմանոցում, իսկ ամուսնու սիրտը Մերին իր հետ Անգլիա տարավ՝ իր մոտ պահելով իր սեղանի վերին դարակում, մինչև 1851թ-ին նա մահացավ ու այն իր հետ թաղվեց թղթի մեջ փաթաթված, որի վրա նշվել է. Ջոն Կիթսի «Ադոնայ. Մահվան էլեգհիա»։

7 Ռուսական մաֆիա (Եկատերինբուրգ, Ռուսաստան)

8

90-ականներին ինչպես Եկատերինբուրգում, այնպես էլ ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում տարածված էին ռուսական մաֆիայի խմբավորումները։ Քաղաքային գերեզմանոցներում ռուսական մաֆիայի խմբավորումների ներկայացուցիչների բազմաթիվ գերեզմաններ կան, որոնցից յուրաքանչյուրի վրա գրանիտի գերեզմանաքարեր են տեղադրված՝ մահացածների ամբողջական՝ ոտքից գլուխ պատկերներով։ Բացի այդ, շատ գերեզմաններում տեսահսկող սարքեր էին տեղադրվում, որոնք շուրջօրյա հսկողություն էին ապահովում գերեզմանները վանդալներից պաշտպանելու համար։

8 Ինես Կլարկ (1873-1880, Չիկագո, ԱՄՆ)

9

6-ամյա Ինես Կլարկը մահացավ կայծակի հարվածից 1880թ-ին։ Նրա գերեզմանի վրա աղջկա՝ իրական չափերին հասնող քանդակ տեղադրվեց՝ ժանյակավոր զգեստով նստարանի վրա նստած ու ձեռքում անձրևանոց ու ծաղիկ պահած։ Ծնողների կողմից պատվիրված արձանը տեղադրվեց ապակե խորանարդի մեջ։

9 Քեթի Ջեյ (Դևոն, Անգլիա)

10

Քեթի Ջեյի գերեզմանը, որը գտնվում է Դարմուրի խորքերում՝ խոտածածկ բլուրի մեջ։ Ջեյն ինքնասպանություն գործեց 1700-ականներին, և քանի որ 18-րդ դարում ինքնասպանությունը խայտառակություն էր համարվում, նրան թույլ չտվեցին թաղել սովորական գերեզմանոցում։ Ջեյին թաղեցին ճանապարհների խաչմերուկում, որպեսզի նրա հոգին չկարողանար իր ճանապարհը գտնել հետմահու աշխարհ։ Ինչևէ, Քեթիի խոտածածկ գերեզմանին մինչև այսօր միշտ թարմ ծաղիկներ են հայտնվում։

10 Ելիզավետա Դեմիդովա (1779-1818, Պեր-Լաշեսի գերեզմանատուն, Փարիզ, Ֆրանսիա)

11

Պեր Լաշեսի գերեզմանատանն են թաղված Ջիմ Մորիսոնը, Էդիթ Պիաֆն ու Օսկար Ուայլդը։ Այս գերեզմանատանն է նաև թղված Ելիզավետա Դեմիդովան, ում ամուսնացրել էին 14 տարեկան հասակում իշխան Սան-Դոնատոյի հետ։ Երիտասարդ իշխանուհին իր ժամանակի ամենահարուստ կանանցից էր, ով դժբախտ մահացավ։ Նա իր ողջ կարողությունը ժառանգեց նրան, ով կկարողանար մեկ շաբաթ առանց սննդի անցկացներ նրա դամբարանում։ Շատերը փորձեցին, սակայն ոչ ոքի դա այդպես էլ չհաջողվեց, ինչի պատճառով արդեն մոտ 200 տարի ոչ ոք չի կարողացել վայելել նրա կարողությունը։

 

Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh