Յոհաննես Հան. Սիրիայում հրադադարի համաձայնագիրը հիմնականում պահպանվում է
SPORTՍիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում պահպանվում է: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական Միության ընդլայնման եւ բարիդրացիության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Եվրոհանձնակատարը հույս ունի, որ սիրիական մայրաքաղաքում գրոհները ամբողջությամբ կդադարեն եւ հնարավոր կլինի հասցնել շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը: Յոհաննես Հանը նաեւ հույս է հայտնել, որ հիմք կստեղծվի խաղաղ բանակցությունների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին սկսվել է երկօրյա հրադադարը, որը նախաձեռնել են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումների վրա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



