Ֆրանսիայում գրանցվել է սեռական ճանապարհով զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքը
INTERNATIONAL NEWSԶիկա վիրուսի սեռական ճանապարհով փախանցման առաջին դեպքն է գրանցվել Ֆրանսիայում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը:
Նրա խոսքով` վիրուսի փոխանցման դեպքը բացահայտվել է մի քանի օր առաջ հղի կնոջ մոտ: «Նրան վարակել է Բրազիլիայից ժամանած ընկերը», - հայտնել է նախարարը:
Փետրվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ է հայտարարել զիկա վիրուսի բռնկման պատճառով:
Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում 1947 թվականին: Այն մարդկանց է փոխանցվում Aedes Aegypti տեսակի մոծակների խայթոցով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



