Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Խաղամոլություն`իրականությունից փախչելու ձև՞, թե՞ հիվանդություն

LIFE

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոլախաղերով զբաղվող մարդկանց մոտ 2-7 տոկոսը հակված է այսպես կոչված գեյմբլինգի կամ լուդոմանիայի (լատիներեն ՙludus՚ խաղ է նշանակում), այսինքն հիվանդագին խաղամոլության, որն այսօր դիտվում է որպես յուրահատուկ կախվածության տեսակ, գիտակցությունը փոխելու միջոցով իրականությունից փախչելու ձև, հիվանդություն` այնպիսին ինչպիսին թմրամոլությունն է կամ ալկոհոլամոլությունը: Ինչպես և այդ հիվանդությունները, խաղամոլությունը նույնպես ծանր հետևանքներ է ունենում` հանգեցնում է անձի և միջանձնային հարաբերությունների լուրջ խաթարումների և, ի վերջո, կործանում մարդուն: Խաղամոլությունը կարող է բնութագրվել որպես հոգեկան ոլորտի խանգարում կամ հիվանդություն այն դեպքում, երբ վերածվել է կյանքի իմաստի, առաջատար պահանջմունքի, որին մարդն ի վիճակի չէ դիմակայել, ստիպել իրեն հրաժարվել ժամանակի ու գումարների նման անիմաստ վատնումից: Այս դեպքում շատերը հանուն իրենց կրքի պատրաստ են անցնել բարոյական նորմերը, ֆինանսական և բարոյական ճգնաժամի հասցնել սեփական ընտանիքը: Նրանք հաճախ իրենք էլ խոր տառապանքների մեջ են հայտնվում, զգում են, որ գնում են դեպի կործանում, սակայն ի վիճակի չեն կանգ առնել, հրամայել իրենց: Խաղամոլի հետևյալ խոստովանությունը որոշակի պատկերացում կտա նրանց հոգեվիճակի մասին. ՙԱրթնանում էի կեսօրին` լրիվ ջարդված, տանջված ու իսկույն փախչում տանից` ի վիճակի չլինելով նայել կնոջս ու երեխաներիս աչքերին: Վերադառնում էի տուն, երբ ողջ գումարս տանուլ էի տված լինում: Ես հասկանում էի, որ արդեն չեմ կարող կանգ առնել, որ ուղիղ ու շատ արագ դեպի անդունդ եմ սլանում: Ամեն օր խոսք էի տալիս, որ նոր կյանք եմ սկսելու ու ոչինչ չէր ստացվում: ՈՒզում էի ինքնասպանություն գործել՚: Եվ պետք է ասել, որ քիչ չեն ինքնասպանություններն այս հողի վրա, քանի որ խաղամոլը հաճախ է հայտնվում ծանր դեպրեսիվ վիճակներում, խոր մեղքի զգացում է ապրում, որևէ իմաստ չի տեսնում կյանքում, ատում ու արհամարում է իրեն, բայց միևնույն ժամանակ զգում է, որ ուժ չունի վերակառուցել իր կյանքը: Հետազոտությունները վկայում են, որ հիվանդագին խաղամոլությամբ տառապող մարդկանց մոտ 80 տոկոսը մտորում է ինքնասպանության մասին, իսկ 20 տոկոսն իրական փորձեր է կատարում: Թերևս յուրահատուկ ինքնասպանություն կարող են դիտվել նաև հաճախ հանդիպող այն դեպքերը, երբ խաղամոլները մահանում են հենց խաղի ընթացքում, սթրեսային ապրումների հետևանքով:
Մասնագետներն առանձնացնում են խաղային կախվածության ձևավորման երեք շրջան` շահելու, տանուլ տալու և հուսահատության շրջանները: Առաջինում խաղացողը դեռ կարող է հսկել իրեն, ասենք, շահելով գումարը, վերցնել այն ու հեռանալ խաղատնից: Տանուլ տալու շրջանում շահելն այլևս նշանակություն չի ունենում, մարդը ոգևորվում է հենց խաղի գործընթացից, իսկ շահած գումարները նորից ու նորից խաղի մեջ են դրվում: Խաղը դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ արդեն գումար չկա:
Խաղամոլության որպես հիվանդության ձևավորմանը նպաստում են մի շարք հանգամանքներ: Դրանցից նախ և առաջ պետք է նշել ՙավելորդ՚ գումարների առկայությունը: Իհարկե, հասուն, ռացիոնալ, իմաստավորված գոյությամբ ապրող, հանգստի կազմակերպման կոնստրուկտիվ կոնցեպցիաներ ունեցող անձը դժվար թե ՙավելորդ՚ գումարներ ունենա (նման մարդը նույնիսկ ահռելի գումարների դեպքում գիտի թե ինչու և ինչպես պիտի դրանք ծախսի): Հետևաբար, կարելի է ասել, որ խաղամոլությանը հակված են որոշակի հոգեբանական բնութագրեր ունեցող մարդիկ: Այդ բնութագրերից է, օրինակ, հաճախ չգիտակցվող կյանքի անիմաստության զգացումը: Ինչպես ցույց են տվել ավստրիացի գիտնական Վ. Ֆրանկլի հետազոտությունները, հիվանդագին կախվածություններ ունեցող մարդկանց մոտ 90 տոկոսը այսպես կոչված էքզիստենցիալ վակուումի` կենսական դատարկության զգացողություն ունի: Շատերը միանգամայն անիմաստ են համարում իրենց կյանքը, ու այս դեպքում խաղը կարող է հանդես գալ ուղղակի որպես ժամանակը սպանելու (ըստ էության, յուրահատուկ ինքնասպանության) մի ձև:
Մեկ այլ բնութագիր է ինքնակառավարման, կարգապահության հարաբերականորեն ցածր մակրդակը և սեփական ցանկությանը դիմակյելու, ինքն իրեն ՙոչ՚ ասելու անընդունակությունը, ինչը մանկական բնութագիր է: Ինչ-որ տեղ հիվանդագին կախվածությունները երեխայի կախյալ հոգեբանության մեծական դրսևորումն է: Խաղամոլներին բնորոշ մանկական բնութագրերից են իմպուլսիվությունը, ամեն ինչ հենց այս պահին ստանալու դիրքորոշումը, հրաշքներին հավատալը, իռացիոնալ մտածելակերպը, սնահավատություններ ունենալը (վերջինս խիստ բնորոշ է խաղային հիվանդներին): Թերևս հենց մանկականության հաղթահարման հետ է կապված այն, որ տարիքի հետ խաղամոլությունը գնալով նվազում է . այսպես, ըստ վիճակագրության խաղամոլությունն ունի հետևյալ տարիքային դրսևորումները. 21-30 (44,3%), 31-40 (37,7%), 41-50 (14,9%), 51-65 (3.1%):
Տեստային հետազոտությունները խաղամոլների մեջ բացահայտել են հետևյալ անձնային գծերը. խրոնիկական տխրության և լարվածության վիճակներ(ինչը կապվում է էնդորֆինների պակասի հետ), մենակության զգացողություն, ֆանատիզմ, ռիսկի դիմելու հակում, անհամապատասխան ինքնագնահատական, պատասխանատվության ցածր մակարդակ, հակում շեղվելու հասարակականորեն ընդունելի վարքից, զանազան հոգեախտաբանական դրսևորումներ(ըստ վիճակագրության խաղամոլների միայն 21 տոկոսը հոգեբանական շեղումներ չի դրսևորում) և այլն:
Խաղամոլության ձևավորմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները, սթրեսները (օրինակ, հայտնի է, որ սոցիալ- տնտեսական ճգնաժամերի ժամանակ կտրուկ աճում են այցելությունները խաղատներ):
Այս դեպքում խաղամոլությունը հանդես է գալիս որպես ներհոգեկան պրոբլեմներից, տագնապներից, դեպրեսիայից պաշտպանվելու միջոց, փախուստ իրականությունից ( լիակատար կենտրոնացումը խաղային իրավիճակի վրա յուրահատուկ տրանսային վիճակ է ստեղծում, հնարավորություն է տալիս մոռանալ իրական պրոբլեմները, ինչ-որ տեղ սիմվոլիկ պայքարի մեջ մտնել իրականության հետ): Դա է պատճառը, որ հաճախ, երբ մարդը ստիպում է իրեն հրաժարվել խաղերից կամ բուժում է ստանում, նրա մեջ աճում է տա•նապի, դեպրեսիայի մակարդակը:
Հաճախ մերձավորներն են խաղային մոլուցքի ձևավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծում, ասենք, պահանջում են շուտափույթ գումարներ վաստակել, խրախուսում են, երբ հաղթանակով է խաղամոլը տուն վերադառնում, տանը անբարենպաստ հոգեբանական մթնոլորտ են ստեղծում, ենթագիատակցաբար ծրագրավորում են մարդուն խաղամոլության. ասենք, անընդհատ ներշնչում են, որ դա նրա ճակատագիրն է, որ նա թուլակամ է, չի կարող ազատվել այդ ախտից: Խաղամոլներից շատերի ընտանիքներին բնորոշ է անձին որպես հավերժ երեխա ընկալելու դիրքորոշումը. խաղամոլը հանդես է գալիս անկարգ երեխայի, իսկ ծնողը կամ կինը` որպես այդ երեխայի հավերժ դաստիարակի դերում: Ըստ որում, ընտանիքի անդամները ենթագիտակցաբար պահպանում են այդ դերերի բոլոր կանոնները: Նման իրավիճակը խոչընդոտում է անձի հասունացման, պատասխանատվության ձևավորման գործընթացին, դրդում է մարդուն արդարացնել իր դերի առումով դիմացինի սպասումները:
Խաղամոլության համար նպաստավոր պայմաններ են ստեղծում հենց խաղատները: Ահա թե ինչպես է խաղամոլը ներկայացնում իր թակարդն ընկնելու գործընթացը. ՙԱռաջին այցելությունը կազինո անմոռանալի տպավորություն թողեց. շքեղությունը, փայլը, ջերմ մթնոլորտը, գեղեցիկ աղջիկները, բարձր հասարակության հետ հավասարության զգացողությունն ուղղակի ցնցող էին: Այս իրավիճակում ես պատրաստ էի ուղղակի տանուլ տալ, սակայն բախտս բերեց, շահեցի 800 դոլար…՚: Ի դեպ, հենց առաջին շահումն է այն վարակը, որը հիվանդության է հասցնում անձին: Այս հանգամանքը քաջ հայտնի է պրոֆեսիոնալ խաղամոլներին, և նրանք հաճախ սկզբում դիտմամբ թույլ են տալիս նորելուկին շահել, որից հետո սկսում են քամել նրա վերջին կոպեկները:
Ինչ վերաբերում է խաղային մոլուցքի հաղթահարման խնդրին, ապա պետք է ասել, որ դա բավական բարդ է և համալիր մոտեցում է պահանջում: Այս առումով կարևոր դեր ունեն և’ պետությունը և’ հենց խաղատները: Մի շարք երկրներում խաղամոլության դեմ պայքարի հատուկ ծրագրեր են մշակվել, ծառայություններ ստեղծվել: Խաղատներում աշխատում են մասնագետներ, որոնք ախտորոշում են ՙհիվանդին՚, փորձում են օգնել նրան հաղթահարել իր մոլուցքը: Որպես ծայրահեղ միջոց կարող է արգելվել հիվանդի մուտքը տվյալ խաղատուն:
Հոգեթերապևտիկ միջոցներից լավ արդյունքներ է տալիս էքզիստենցիալ թերապիան, որն ուղղված է անձի մեջ պատասխանատվության զարգացմանը, սեփական կյանքի իմաստավորմանը, հիմնախնդիրների գիտակցման մակարդակի բարձրացմանը: Կոգնիտիվ թերապիան պայքարում է մարդու իռացիոնալ մտածելակերպի դեմ, իսկ բիհևիորալ թերապիան խաղի նկատմամբ բացասական դիրքորոշումների ձևավորմանն է ուղղված: Լայնորեն կիրառվում է նաև ներշնչանքը հիպնոսի վիճակում, իսկ անձի ենթագիտակցական միտումները բացահայտելու համար հոգեվերլուծական աշխատանքներ են կատարվում: Լավ արդյունքներ են տալիս անձի հոգևոր զարգացմանն ուղղված հոգեթերապիան, ընտանեկան, խմբային թերապիայի ձևերը:
Սամվել Խուդոյան
հոգեբանական գիտ. դոկտոր

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026